Ահմադինեժադ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք խոչընդոտում է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առաջընթացին
ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնման նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների՝ այդ թվում Իրանի առաջընթացին խոչընդոտելն է:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների 12-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահն իր ելույթում կոչ է արել, որպեսզի կազմակերպության անդամ երկրները տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ ավելի ամրապնդեն իրենց համագործակցությունը, միևնույն ժամանակ, զարգացնելով քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները:
Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտորդի կարգավիճակ ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա