Էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել 2013թ կայանալիք նախագահական ընտրություններին:
Բանախոսը նշեց, որ իրեն քաղաքական գործիչ չի համարում և երբեք չէր գնա նման քայլի, սակայն երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես, կայացած խորհրդանական ընտրությունների արդյունքները ստիպում են նրան գնալ այդ քայլին և բարձրացնել «արդարության դրոշը»:
«Ես չէի ցանկանա երբեք նման քայլ կատարել, որովհետև երբեք քաղաքական գործիչ չեմ եղել, որևէ կուսակցան անդամ չեմ եղել և այսօր էլ ինձ քաղաքական գործիչ չեմ համարում: Ցավոք՝ այսօր Հայաստանում չկա մի ուժ ու մի մարդ, որ իր վրա վերցնի երկիրը նման վիճակից հանելու բեռը: Այս քաղաքական քայլը ավելի շատ ստիպողական է, քանի որ դրան գնում եմ երկրի վիճակը տեսնելով»,- նշեց Վարդան Սեդրակյանը:
Էպոսագետի խոսքով`նախագահական ընտրություններին իր մասնակցությունը և հնարավոր հաղթանակը ծառայելու են` որպես իշխանական վերնախավի մի շարք ներկայացուցիչներին «վերևում Աստծո գոյության մասին» հիշեցնելու միջոց:
Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ նախագահ ընտրվելուց հետո նա պատրաստվում է Հայաստանում հաստատել «Սասնա ծռեր» էպոսում ամրագրված «տիեզրական արդարության» օրենքները:
Panorama.am-ի հարցին թե ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել նախընտրական քարոզարշավը, մասնավորապես, վճարել նախընտրական գրավը`Վարդան Սեդրակյանը նշեց, որ այս ամբողջ գերծընթացի համար օրենքով սահմանված գամարները իր համար «որևէ դժվարություն չի ներկայացնում»:
«Եղած գումարները՝ օրենքի թույլատրված սահմաններում, բավական են գեղեցիկ ընտրարշավ կազմակերպելու համար: Եթե ես որոշեմ հանրապետությունով մեկ գումարներ բաժանել, իհարկե, մեծ գումարներ պետք կգան: Բայց ես նման ճանապարհով չեմ գնալու, այլապես ինչով կտարբերվեմ մյուսներից»,- նշեց Վ. Սեդրակյանը:
Բանախոսը նշեց, որ իր դեմ «անարդար պայքարողները» կստանան պատշաճ պատասխան:
«Բոլոր նրանք, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին, ենթակա են ոչնչացման, քանի որ պայքարել իմ դեմ, նշանակում է պայքարել «Սասնա ծռերի» դեմ, իսկ դա էլ նշանակում է պայքարել հայոց ինքնության դեմ»,- նշեց Վ. Սեդրակյանը՝ հավելելով, որ կան ոչնչացման բազմաթիվ տարբերակներ՝ բարոյահոգեբանականից մինչև ֆիզիկական:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան