Գ. Ծառուկյանը հերքում է. Քաղաքական դրդապատճառներ չկան
ԲՀԿ նախագահ, «Արարատ-ցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հերքել է, որ «Արարատ –ցեմենտ» գործարանում առաջացած խնդիրների հիմքում քաղաքական դրդապատճառներ կան` կապված ԲՀԿ-ի կոլիցիա չմտնելու հետ:
«Այս ամենում քաղաքական որևէ երանգ պետք չէ փնտրել և չկա իրականում»,-Պարոն Ծառուկյանի խոսքը Panorama.am-ին այսպես փոխանցեց վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ավելացնելով,-«Պարոն Ծառուկյանը վստահեցնում է, որ «Արարատ- ցեմենտի» որևէ աշխատակից գործազուրկ չի մնա»:
Նշենք, որ արդյունաբերական այս խոշոր գործարանը, որտեղ աշխատում են 1550-ից ավելի մարդիկ, մայիսի 26-ից դադարել է աշխատել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ մնացել են անգործ:
Panorama.am-ը փարձել էր պարզել, թե որքան ժամանակով և ինչ պատճառով է սեփականատերը դադարել գործարկել գործարանը, սակայն ինչպես «լռեց» գործարանի տնօրինությունը, նույն կերպ մեր հարցերն անպատասխան թողեց նաև պարոն Ծառուկյանը:
Իվետա Տոնոյանը չցանկացավ որևէ ավել բան ասել մեր հրապարակման կամ գոնե գործարանի աշխատակիցների մտահոգության վերաբերյալ՝ կրկնելով միայն` «Համենայն դեպս, պարոն Ծառուկյանը վստահեցնում է չ մի աշխատող գորշազուրկ չի մնա»:
Փորձեցինք պարզել նաև՝ իրո՞ք «Արարատ-ցեմենտում» նոր տնօրինություն է նշանակվելու, Իվետա Տոնոյանը սակայն շտապեց կրկնել, որ ինքն ավելին ասել չի կարող՝ խուսափելով Սարգսյանների հավանական վերադարձի մասին հարցադրումից:
Հիշեցնենք՝ «Արարատ ցեմենտ»-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք պատկանում էր վերջինիս ընտանիքին, իսկ 2002 -ին ձեռնարկության սեփականատերը դարձավ «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արարատ- ցեմենտ»-ում վերջին օրերին ստեղծված իարվիճակը մեծապես պայմանավորված է տնօրինության կազմի հնարավոր փոփոխություններով: Հնարավոր է Սարգսյանները տեր կանգնեն գործարանի իրենց մասնաբաժնին, ավելին՝ հենց Արմեն Սարգսյանն էլ մոտ օրերս նշանակվի գործարանի գործադիր տնօրեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը