
Հայաստանում կայանալիք զորավարժություններին կմասնակցեն նաև ՀՀ պետական գերատեսչություների ներկայացուցիչները
Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ` 2012 թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքերով՝ առաջինը «Փոխգործակցություն-2012» զորավարժությունն է` արագ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ, և դրա ֆոնի ներքո` զինված ուժերի կիրառման համար ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի առաջին փուլը ռազմաքաղաքական է և ընդգրկված են բոլոր պետական մարմինների ներկայացուցիչները, այդ թվում` ՀՀ Անվտանգության խորհուրդը:
Ս.Օհանյանը նշեց, որ հունիսի 25-27-ին անցկացվելու է ռազմաքաղաքական փուլը` «Ռազմապետական ղեկավարման համակարգի ծավալումը պատերազմական իրավիճակներում և ագրեսիայի ետմղման հիմնական միջոցառումների կազմակերպում» թեմայով:
Նախարարը խնդրեց, որ բոլոր պետական մարմինների ղեկավարների կողմից համապատասխան ցուցում լիներ՝ պատասխանատուներին նախապատրաստել, քանի որ անցկացվելու է ՀՀ-ի բերումը բարձր մարտական պատրաստության և դրա ֆոնի ներքո նախապատրաստելու են համապատասխան հրամանագրեր` ռազմական դրության բերման, զորահավաքի անցկացման, ագրեսիայի դիմագրավման, ինչպես նաև ՀՀ նախագահի դիմումը ՀԱՊԿ ղեկավարությանը` մեզ աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


