Իրանի նախագահը հաջոդ տարի հեռանալու է քաղաքականությունից, ուր այլևս չի վերադառնա

20:22 16/06/2012 » Տարածաշրջան

Իրանի նախագահը հաջոդ տարի հեռանալու է քաղաքականությունից, ուր այլևս չի վերադառնա

ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ տարի պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է նա գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ:

«Ութ տարին բավական ժամանակ է: Իմ ծրագրերում կա վերադառնալ գիտական գործունեությանը»,- ասել է Իրանի նախագահը` նշելով, որ «հնարավոր է քաղաքական գործունեություն իրականացնի համալսարանում (Թեհրանի գիտության և տեխնոլոգիայի համալսրանում, որտեղ 1997 թ. նա դոկտրական դիստերացիա է պաշտպանել), բայց չի պատրաստվում որևէ կուսակցություն հիմնել:

Իրանի Սահմանադրությամբ նախագահ ընտրում է 4 տարին մեկ և իրավունք չունի առաջադրվել երրորդ անգամ: 55-ամյա Ահմադինեժադը, ով նախագահ է 2005-ից, բացառել է, որ այդ պաշտոնին կվերադառնա ավելի ուշ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց