Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետ դառնալու առաջարկ չի ստացել

11:20 20/06/2012 » Քաղաքական

Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետ դառնալու առաջարկ չի ստացել

ՀՀԿ խմբակցության հնաբնակ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, ում անունը շրջանառվում է որպես Գեղարքունիք մարզի ամենահավանական մարզպետի թեկնածու, Panorama.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ այս պահի դրությամբ իրեն նման առաջարկ չի արվել ու նման հարց չի քննարկվել.

«Ես կուսակցական եմ, ավելին` Խորհրդի անդամ և եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, ապա….»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ նման հարցերը որոշվում են Գործադիր մարմնի նիստում:

Այն հարցին, թե երբ է կուսակցությունը որոշելու երկու մարզպետերի թեկնածուների հարցը` Գեղարքունիքի ու Վայոց ձորի և արդյոք առաջիկա ԳՄ նիստում այն չի քննարկվելու Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ նա տեղյակ չի վաղը կայանալիք ԳՄ նիստի օրակարգից:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց