
ԵԽԽՎ նիստերին հայկական պատվիրակությունը կմասնակցի հին կազմով
Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը և Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ այս կազմը նախորդ` 4-րդ գումարման խորհրդարանի կազմն է և նոր կազմը կձևավորվի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանում: