Իսկանդարյան. Սիրիական ճգնաժամի առաջին հետևանքները զգում է հենց հայությունը

18:01 03/07/2012 » Քաղաքական

Իսկանդարյան. Սիրիական ճգնաժամի առաջին հետևանքները զգում է հենց հայությունը

«Քաղաքական լարված իրավիճակը Սիրիայում կարող է բերել հումանիտար մեծ աղետի` բառի բուն իմաստով», - այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում կարծիք հայտնեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` այն, ինչ կատարվեց քաղաքացիական պատերազմի արդյունքում Լիբիայում` դեռ լավագույն տարբերակն է. «Երկիրը պարզապես բաժանվեց երեք մասի` ըստ տարածաշրջանների, բայց Սիրիայի դեպքում այն բաժան-բաժան կլինի քաղաքների, համայնքների, նույնիսկ` փողոցների»:
 
Ըստ բանախոսի, կարևորագույն խնդիրն այն է, թե Ասադի հեռանալուց հետո կկարողանան արդյոք նոր իշխանությունները ղեկավարեն երկրում տեղի ունեցող գործընթացները:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին հետևանքները զգում է հենց հայությունը:
Ըստ ասուլիսի մյուս բանախոս` ՌԴ Կրոնի և քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոյի, Սիրիայի ապագայի հարցով` հունիսի 30-ին Ժենևում տեղի ունեցած գագաթաժողովն արդն իսկ կարելի է անվանել դրական մի միտում, քանի որ փաստացի Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնության են եկել, որ սիրիական գործոնը չի ներքաշի իրենց ռազմական լուրջ գործողությունների մեջ: Միաժամանակ, ինստիտուտի նախագահի կարծիքով` Սիրիան դարձել է ուժերի չափման փորձադաշտ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:

«Էլ Ռիադը ձգտում է ձեռք բերել նոր դաշնակիցներ` Իրանի դեմ քաղաքական մրցակցության մեջ, և նրան ձեռնատու է գերտերությունների ուժերի չափումը Սիրիայում, մինչդեռ Թեհրանը փորձում է կոնսոլիդացնել Դամասկոսում իր դաշնակիցներին` հետաձգելու Ասադի տապալումը, որն արդեն դառնում է անխուսափելի, քանի որ Ժնևյան հանդիպումներն արդեն իսկ դելեգիտիմացրեցին նրան», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Իգնատենկոն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց