Քանի դեռ Սամվել Բալասանյանը պատգամավոր է, նոր թեկնածուի հարց չի քննարկվի

14:43 27/07/2012 » Քաղաքական

Քանի դեռ Սամվել Բալասանյանը պատգամավոր է, նոր թեկնածուի հարց չի քննարկվի

«Քանի դեռ ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը դե յուրե վայր չի դրել իր մանդատը, անիմաստ է քննարկել նրա ընտրատարածքում հնարավոր առաջադրումների թեման»,- Panorama.am-ի հարցին, թե՝ հայտնի է, որ մեծամասնական կարգով պատգամավոր դարձած Սամվել Բալասանյանը մտադիր է Գյումրիի քաղաքապետ դառնա, այդ պարագայում արդյո՞ք ՀՀԿ-ում քննարկումներ է գնացել այդ ընտրատարածքում պատգամավորի հնարավոր թեկնածու առաջադրելու հարցով, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, երբ Ս.Բալասանյանը պաշտոնապես վայր կդնի մանդատը ու ըստ օրենքի նոր ընտրություններ կնշանակվի, այդ ժամանակ ՀՀԿ-ն կքննարկի հնարավոր թեկնածուների հարցը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշում է ընդունել Գյումրիիում կայանալիք ընտրություններում առաջադրել թիվ 35-րդ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանին: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց