Նախկին պատգամավորները հրաժարվում են վերադարձնել համարանիշները

18:01 27/07/2012 » Քաղաքական

Նախկին պատգամավորները հրաժարվում են վերադարձնել համարանիշները

«Ազգային Ժողովը չի դիմել ոստիկանությանը չորրորդ գումարման ԱԺ-ի որոշ պատգամավորների պետհամարանիշների համար հետախուզություն հայտարարելու նպատակով»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը:

Այսօրվա մամուլում տեղ էր գտել համապատասխան մի հրապարակում, որում նշվում էր, թե չորրորդ գումարման ԱԺ-ի որոշ պատգամավորներ չեն ցանկանում վերադարձնել պետհամարանիշները և այդ պատճառով ԱԺ ղեկավարությունը ստիպված է եղել դիմել ՀՀ ոստիկանությանը` այդ համարանիշները հետախուզություն մեջ հայտարարելու համար:

Վ.Գասպարյանը ավելացրեց, որ այդ կարգի հարցեր ԱԺ աշխատակազմն ունենում է և պետհամարանիշների հետ կապված ճշգրտումներ ևս (ենթադրենք նույն համարը երկու պատգամավորների է հատկացվել և այլն): Բայց դա առօրյա աշխատանք է և ոստիկանությանը դիմելու որևէ խնդիր չկա:

Նշենք, որ այս խնդրին ժամանակին Panorama.am-ն արդեն անդրադարձել էր. ճիշտ է, այն ժամանակ դեռ չորրորդ գումարման Ազգային Ժողովը շարունակում էր իր աշխատանքները: Մենք փորձել էինք ճշտել, թե հայրենի խորհրդարանին պատկանող քանի՞ պետհամարանիշ է, որ, փաստորեն, ապօրինի է օգտագործվում ԱԺ նախկին պատգամավորների կողմից և հարցմանն ի պատասխան ստացել էինք հետևյալ պատասխանը.

«Կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրոք, ԱԺ-ին պատկանող որոշ համարանիշեր ապօրինի շահագործվում և գտնվում են այլ` ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդկանց մոտ. ուսումնասիրությունը կշարունակվի»:

Նաև հավաստիացում կար պատասխանում, որ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչությունը հետամուտ է մնացած` շուրջ երկու տասնյակ համարանիշների ապօրինի օգտագործումը կանխելուն…. Ստացվում է, որ նախկին 20-ին ավելացել են նորերը:

Նախորդիվ`
ԱԺ շուրջ 20 պետհամարանիշեր օգտագործվում են ապօրինի
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց