Թուրքիան հայտնվել է մերձարևելյան առեղծվածում

20:03 27/07/2012 » Տարածաշրջան

Թուրքիան հայտնվել է մերձարևելյան առեղծվածում

«Ռեգնում» լրատվական գործակալությունը տպագրել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի` «Թուրքիայում Արաբական գարուն. Պետության կազմալուծումը կարծես իրականություն է դառնում» խորագրով հոդվածը:

«Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մարտավարական քայլերը է իրականացնում. նրա զորքը լքել է երկրիի հյուսիս-արևմտյան մի շարք շրջանները` այն փաստացի թողնելով քրդական վերահսկողության տակ: Այնտեղ նրանք իրենց դրոշն են կանգնեցրել: 12 քրդական կազմակերպությունները միավորվել են և ստեղծել քրդական ազգային մեջլիս:

Ըստ արևմտյան մի շարք փորձագետների, ամեն ինչ տեղի է ունեցել խաղաղ պայմաններում, ոչ իշխանական զորքերի, ոչ էլ զինված ընդդիմության կողմից նրանք դիմադրության հանդիպել: Եթե Դամասկոսը սիրիացի քրդերին ինքնավարություն շնորհի, ուրեմն` այդ դեպքում ինչպես Սիրիայում, այնպես էլ նրա շուրջ, ամեն ինչ որակապես կփոխվի: Իսկ դա նշանակում է, որ դժվար «խաղի» մասնաբաժինը մնում է Թուրքիային, որտեղ քրդերը տասնամյակներ շարունակ պայքար են մղում իրենց իրավունքների համար»,-նշված է հոդվածում:

«Իհարկե, Անկարան ամեն ինչ կանի ` թույլ չտալով, որպեսզի Թուրքիայում գտնվող քրդերը չմիավորվեն Սիրիայում գտնվող քրդերի հետ:

Անկարան, որը թույլ է տվել իրեն ներգարվել սիրիական ճգնաժամի մեջ` «ժողովրդավարության» կարգախոսով` այն հիմնավորմամբ, որ նա մտահոգված է Սիրիայի ժողովրդի ճակատագրով, ինքն է հայտնել է մերձարևելյան առեղծվածում:

Ահա թե ինչու թուրք պաշտոնյաները հիմա, իսկ հետո էլ պատմաբանները պետք է ջանասիրաբար փորձեն պատասխանել հետևյալ հարցին, թե «Ինչպե՞ս է ստացվել, որ Թուրքիան սիրիական հարցում ընտրել է այնպիսի քաղաքական կուրս, որը պոտենցիալ կերպով հանգեցրել է իր տարածքների զգալի մասի կորստին: Ի՞նչ է սա` ռազմավարական սխա՞լ, թե՞ դավաճանություն»,-նշված է հոդվածում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց