- 15:45 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բաշար Ասադը քիմիական զենք կիրառելու հրաման է տվել
Նախօրեին բախումների հետևանքով առնվազն 110 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ռուսաստան
Իրանի նախագահի այցը Մոսկվա կկայանա հուլիսի 1-2-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Տարածաշրջան Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել
Ցնցմա ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Աղբյուր` Ria.ru - 15:22 | Հայաստան Այսօր պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am - 15:13 | Տարածաշրջան Իրանը պարտավոր չէ փակել Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտը
Հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 15:00 | Աշխարհում Պլաստիկ վիրահատությունների նկատմամբ մեծ հետաքրքրության մեղավորները սոցցանցերն են
Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնակնները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:50 | Աշխարհում Աֆղանստանում սպանել են ոստիկանության պետին
Աբդուլ Գանիի վրա զինված հարձակում է իրականացվել վերջինիս տան դիմաց:
Աղբյուր՝ Mignews.co.il - 14:37 | Հայաստան Արծրուն Հովհաննիսյան. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»
ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկրորդ քայլով պետք է զորամասի հրամանատարությանը պատժի, քանի որ նրանք անգամ չեն ցավակցել սպանվածի ընտանիքին:
Մանրամասները` Panorama.am - 14:30 | Աշխարհում ՌԴ. Ընդդիմության հերթական զանգվածային բողոիք ցույցը կանցկացվի հունիսի 12-ին
Իր միկրոբլոգում այս մասին գրել է ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը:
Աղբյուր` Gazeta.ru - 14:15 | Աշխարհում Մալիի հյուսիսում բախումներ են տուարեգների և իսլամիստների միջև
19-ը զինյալ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 14:08 | Աշխարհում Ֆրանսիայում ձերբակալվել են եղբայրները, ովքեր սպառնում էին դպրոցներում հրաձգություն կազմակերպել
Երիտասարդները մոտ 20 տարեկան են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:55 | Աշխարհում Կաննում անհայտ անձը կրակ է արձակել ձայնային ատրճանակից
Հաղորդել է France-Presse գործակալությունը:
Մանրամասները` Lenta.ru - 13:45 | Հայաստան Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները
Այստեղ են նաև լրագրողներ ու հերթապահություն իրականացնող ոստիկաններ:
Աղբյուր` Panorama.am - 13:32 | Աշխարհում ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսական ծախսերը
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է ծրագիրը:
Աղբյուր` Itar-tass.com - 13:25 | Աշխարհում HRW. Բանտերում սիրիացիները խոշտանգումների են ենթարկվում
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները ապացույցներ ունեն:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:13 | Աշխարհում Արևի վրա բռնկումների հետևանքով մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնել է ամերիկյան NOAA տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:
Աղբյուր` Ria.ru - 13:05 | Հայաստան «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ են անում հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը
Աղբյուր` Panorama.am
- 12:55 | Աշխարհում ԱՄՆ-ը հերքել է Սիրիա ռուսական նոր հրթիռներ մատակարարելու մասին տվյալները
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղարը:
Աղբյուր` Lenta.ru - 12:48 | Աշխարհում Թաիլանդ. Հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
5 մարդ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 12:40 | Հայաստան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիայանը:
- 12:33 | Աշխարհում ԿԺԴՀ-ն 3 հրթիռ է փորձարկել
2-ը բաց են թողնվել առավոտյան, վերջինը` կեսօրին. հրթիռների տեսակը հայտնի չէ:
Աղբյուր` Newsru.com - 12:25 | Աշխարհում ԱՄՆ-ում կքննարկվի մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը
Համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:16 | Հայաստան Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատներն ասացին, որ դեպի Երևանի ճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել շարունակել, բայց նրանց հաջողվել է դուրս գալ «նրանց ձեռքից» և այժմ Սևանի ճանապարհին են:
Աղբյուր` Panorama.am - 12:08 | Աշխարհում Բուենոս Այրեսի օդանավակայանում մոտ 20 չվերթ է հետաձգվել
Պատճառը LAN Airlines և Intercargo ընկերությունների միջև ծագած վեճն է:
Աղբյուր` Ria.ru - 12:00 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է 76-ի
Նախօրեին տեղի ունեցած պայթյունները ամենաարյունահեղն դարձան վերջին 8 ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:50 | Աշխարհում Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ:
Աղբյուր` Itar-tass.com - 11:43 | Հայաստան Բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար ՝ Վայոց ձորում
Այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ. այն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։
Աղբյուր` Heh.am - 11:36 | Աշխարհում Խոշոր վթար Ադրբեջանում. 4 զինծառայող մահացել է, 7-ը վիրավորվել
Այս մասին հաղորդել է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 11:30 | Աշխարհում ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Մերձավոր Արևելք
Ջոն Քերին կայցելի նաև Իսրայել, Օման, Հորդանան:
Աղբյուր` Vesti.ru - 11:18 | Աշխարհում «Հարի Փոթերի» առաջին հրատարակչությունը աճուրդի կհանվի
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1997թ-ին. աճուրդը տեղի կունենա մայիսի 21-ին:
Աղբյուր` Gazeta.ru - 11:07 | Աշխարհում Չինաստանում հորդառատ անձրևների զոհերի թիվը հասել է 55-ի
15 բնակիչ անհայտ կորած են համարվում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:00 | Հայաստան «Եվրատեսիլ-2013». Եզրափակիչն` այսօր. «Դորիանսը» բեմ դուրս կգա 12-րդը
Ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ:
Աղբյուր` Panorama.am - 10:53 | Աշխարհում ԱՄՆ-ում երկու գնացք իրար են բախվել. տասնյակ մարդիկ վիրավոր են
Տուժածների թիվը հասնում է 60-ի:
Աղբյուր` Itar-tass.com - 10:45 | Աշխարհում Հարկային խախտումներ ԱՄՆ-ում. Կոնգրեսը զայրացած է
Հարկային ծառայության ղեկավարը ազատվել է աշխատանքից:
Աղբյուր` Vesti.ru - 10:38 | Աշխարհում Հարավային Կորեայում երկրաշարժ է գրանցվել
Ցնցման ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ:
Աղբյուր` Ria.ru - 10:32 | Աշխարհում Կահիրեում հակակառավարական ցույցեր են
Բախումների հետևանքով 1 մարդ է զոհվել. կան տասնյակ վիրավորներ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:25 | Հայաստան ՊՆ. Ժամկետային զինծառայողը հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները` Panorama.am - 10:20 | Աշխարհում Այսօր թանգարանների միջազգային օրն է
Օրը նշվում է 1977թ-ից սկսած:
Աղբյուր` Calend.ru - 10:15 | Աշխարհում Աֆղանստանում կքննարկվի կանանց բռնություններից պաշտպանելու մասին օրենքը
Օրինագծում արգելվում է կնության տալ անչափահաս աղջիկներին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Իրաքում ավելացել է ահաբեկչությունների զոհերի թիվը
Ոստիկանության տվյալներով, առնվազն 63 մարդ է զոհվել:
Աղբյուր` BBC Russian - 10:05 | Տարածաշրջան Արցախի նախագահն ու ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր
Հայտնել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:18 | Աշխարհում Կրկնակի ահաբեկչություն Իրաքում. 43 զոհ, ավելի քան 40 վիրավոր
Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 21:08 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունների զոհ է դարձել 7 մարդ
Կա 50-ից ավելի վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 21:00 | Հայաստան «Եթե տանուլ տանք Փակ շուկան, ամեն ինչ կկորցնենք»
Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» շարժման հրավիրած հանրահավաքում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:50 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում տղամարդը ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի
Մանրամասները՝ BBC Russian
- 20:42 | Աշխարհում Եգիպտոսի ոստիկանները փակել են Գազայի հետ սահմանը
Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում Սինայի թերակղզում երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին առևանգելու դեմ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 20:35 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Վաղը Օլանդը կստորագրի միասեռ ամուսնությունների մասին օրենքը
Համասեռամոլ ամուսինները կարող են նաև երեխաներ որդեգրել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:28 | Աշխարհում Փարիզը դեմ է Իրանի մասնակցությանը՝ Սիրիաի հարցով միջազգային կոնֆերանսին
Հազորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 20:15 | Աշխարհում Ֆրանսիան ԱՄՆ-ից երկու անօդաչու սարք է գնել
Հետագայում դրանք կօգտագործվեն Մալիում ռազմական գործողությունների ժամանակ:
Աղբյուր` Vzglyad.ru - 20:07 | Հայաստան Տալինում կայանալիք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ԼՂ հակամարտությունը
Panorama.am-ին այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:00 | Տարածաշրջան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել
Կա 4 վիրավոր:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:43 | Աշխարհում Հոգեկան խանգարումները բերում են ինսուլտի հավանականության
12-ամյա հետազոտություններին մասնակցել են 47-52 տարեկան 10547 կանայք:
Աղբյուր՝ The Herald Scotland - 19:35 | Աշխարհում ԵՄ-ը 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Հունասատնին
Աղբյուր՝ Gazeta.ru
- 19:27 | Հայաստան Յուրա Մովսիսյան. «Հնարավոր է՝ խաղամ «Կրասնոդարի» դեմ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել, գրեթե ապաքինվել է:
Աղբյուր` Panorama.am
15:45 31/07/2012 » Հարցազրույցներ
Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունների վատթարացումն անխուսափելի է
Վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները Կասպից ծովի ջրային տարածքների և դրանցում առկա էներգակիրների օգտագործման շուրջ բավականին սրվել է: Սրա առնչությամբ Panorama.am-ը զրուցեց ադրբեջանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սարգիս Ասատրյանի հետ:
-Պարոն Ասատրյան, վերջին ժամանակներում կրկին լարվել էին Ադրբեջանի և Թուրքմենստանի հարաբերությունները: Ինչո՞վ է դա բացատրվում:
-Հիմնական պատճառը Կասպից ծովի բաժանման խնդիրն է: Ինչպես հայտնի է, այստեղ կան նավթի և գազի հսկայական պաշարներ, և բնական է, որ կողմերից ոչ ոք չի ցանկանում դրանք զիջել հարևաններին: Խորհրդային միության տարիներին Կասպից ծովի կարգավիճակը հստակ որոշված էր. այն բաժանվել էր Իրանի և ԽՍՀՄ-ի միջև: Վերջինիս փլատակների վրա ձևավորված մերձկասպյան հանրապետություններն արդեն 20 տարուց ավել է չեն կարողանում ծովը բաժանել սեկտորների: Դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում նրանց միջև: Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև այն հասավ իր գագաթնակետին 1996 թ., երբ կողմերի միջև համարյա պատերազմական իրադրություն էր ստեղծվել: Այնուամենայնիվ, երկու երկրները կարողացան գալ որոշակի համաձայնության, և բանը չհասավ բախման: Չնայած դրան՝ Կասպից ծովի կարգավիճակն այսօր մերձկասպյան երկրների համար ամենացավոտ խնդիրներից մեկն է: Միայն ծովի հյուսիսային հատվածն է բաժանվել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, և այնտեղ արդեն ընթանում են ածխաջրածնային հանքերի շահագործման աշխատանքներ: Իսկ հարավային հատվածում դեռևս կան վիճելի տարածքներ, և դժվար թե մոտ ապագայում լուծվի դրանց պատկանելիության խնդիրը:
-Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը փորձում են ուժեղացնել իրենց ռազմածովային ուժերը՝ ձեռք բերելով համապատասխան սպառազինություն:
-Վերջին ժամանակներում ադրբեջանական լրատվամիջոցները լրջորեն մեղադրում էին Թուրքմենստանին ռազմածովային տեխնիկա ձեռք բերելու և Կասպից ծովում ուժերի հավասարակշռությունը խախտելու փորձերի մեջ: Թուրքմենական կողմին իր հերթին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից վերջերս մեծաքանակ տեխնիկայի ձեռքբերման փաստը: Իրադարձությունների նման ընթացքը լրջորեն անհանգստացնում է նաև Իրանին, որը նույնպես իր շահերն ունի Կասպից ծովում: Բացի դրանից Իրանում լուրջ մտավախություն ունեն, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմածովային տեխնիկան կարող է օգտագործվել հենց այդ երկրի դեմ: Իրականում Կասպից ծովն արդեն գերհագեցած է ռազմական տեխնիկայով: Մերձկասպյան երկրները չեն ցանկանում որևէ զիջումների գնալ, և այս համատեքստում Թուրքմենստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կմնան լարված մինչև Կասպիցի վերջնական կարգավիճակի որոշումը, ինչը մոտ ժամանակներս նույնպես ոչ իրատեսական է թվում:
Տպավորություն է ստեղծվում, որ Բաքվից և Անկարայից հաճախ հնչող այսպես կոչված «թյուրքական եղբայրության» մասին թեզը երկրորդ պլան է մղվում, երբ ի հայտ է գալիս իրական տնտեսական և քաղաքական շահերի բախում:
Իրականում «թյուրքական եղբայրությունը» կամ պանթյուրքիզմի այլ նմանօրինակ լատենտ դրսևորումները վաղուց արդեն ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը: Դժվար է որևէ նմանություն գտնել, ասենք, Թուրքիայի բնակչի և չուվաշի միջև, բացի նրանից, որ նրանք խոսում են թյուրքական լեզուների տարբեր բարբառներով: Այս փաստը բնավ չի կարող կապող օղակ հանդիսանալ ծագումնաբանորեն, մշակութապես և աշխարհընկալմամբ բոլորովին տարբեր, թյուրքախոս ժողովուրդների միջև: Ադրբեջանն իր անկախացումից ի վեր նաև այս սին թեզի հիման վրա փորձում է թյուրքական պետություններին համախմբել Հայաստանի դեմ, սակայն այդ բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, իսկ մեր երկիրը հիանալի հարաբերություններ ունի միջինասիական թյուրքալեզու հանրապետությունների հետ: Միևնույն ժամանակ մեզանում էլ պետք է հստակ գիտակցվի, որ Հայաստանը խնդիրներ ունի ոչ թե թյուրքալեզու աշխարհի, այլ իր հանդեպ ագրեսիվ տրամադրված կոնկրետ հարևանների՝ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ: Այսպես կոչված «թյուրքական եղբայրության» գաղափարը վաղուց արդեն կորցրել է իր հրատապությունը՝ հատկապես Կենտրոնական Ասիայում, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում այն մերթընդմերթ արծարծվում է զուտ քարոզչական նպատակներով և որևէ կենսունակ հիմք ուղղակի չի կաորղ ունենալ, ինչպես ամեն մի կեղծ բան:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
15:46 18/05/2013 » Հասարակություն
15:46 18/05/2013 » Սպորտ
15:42 18/05/2013 » Քաղաքական
15:39 18/05/2013 » Հասարակություն
Բողոքի ակցիայի մասնակիցները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանները փակել են մուտքը
15:27 18/05/2013 » Հասարակություն
Վաղը նշվելու է Հոգեգալստյան տոնը. Այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը









Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:
Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»
Գազի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի: Նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացման: