Իրանցի պատգամավորը խոսել է Ադրբեջանի դեսպանին կրկին ԱԳՆ կանչելու անհրաժեշտության մասին
Իրանի ԱԳՆ-ն պարտավոր է Ադրբեջանի դեսպանին ամերիկյան ռադարային համակարգերի տեղակայման առնչությամբ պարզաբանումներ պահանջելու նպատակով կանչել արտգործնախարարություն:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Էբրահիմ Աղամոհամմադին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ամերիկյան ռադարային համակարգերի տեղակայման փաստին, նշել է, որ դրանց տեղակայումն Իրանի սահմանակից շրջաններում սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ընթացքում իրանցի գիտնականների նկատամամբ ահաբեկչություն կատարած անձանց` Ադրբեջանում ունեցած ազատ տեղաշարժի, ինչպես նաև Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության առջև տեղի ունեցած ցույցի ընթացքում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանն արդեն մի քանի անգամ կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել իրանական կողմի բողոքի նոտան:
Նախորդող տեղեկատվություն՝
Ադրբեջանում Իրանի դեսպանը, ի նշան բողոքի, լքել է այդ երկիրը
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի