Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան
Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետը նախազգուշացրել է, որ Սիրիայի իշխանությունների դեմ պայքարող զինված խմբավորումներին աջակցող երկրները պետք է իմանան, որ Սիրիայից հետո գալու է Թուրքիայի և մնացած այլ երկրների հերթը:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի պատգամավոր. Թուրքիան պետք է պատասխան տա Սիրիայում ձերբակալված թուրք գեներալի գործունեության համար
Իրանցի հոգևորական. Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում