Սպիտակ Տուն. Ասադը կորցրել է Սիրիայի իրավիճակի նկատմամբ հսկողությունը

19:52 06/08/2012 » Քաղաքական

Սպիտակ Տուն. Ասադը կորցրել է Սիրիայի իրավիճակի նկատմամբ հսկողությունը

Սիրիայից նախկին վարչապետի փախուստը ցույց է տալիս, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամբողջությամբ կորցրել է երկրում տիրող իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին այսօր հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Թոմմի Վիտորը: Վկայակոչելով «Ֆրանս պրեսին»`  տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

«Հաղորդվում է, որ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, այդ թվում` վարչապետ Ռիյադ Հիջաբը, փախել են երկրից: Դա հերթական ապացույցն է այն բանի, որ Ասադը կորցրել է վերահսկողությունը Սիրիայի նկատմամբ»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ավելի վաղ վկայակոչելով Reuters-ին, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը (Riyad Hijab) հայտարարել է, որ փախել է երկրից, որպեսզի միանա ընդդիմությանը: Երկրում վարչապետի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է վարչապետի տեղակալ Օմար Գալավանջին (Omar Ghalawanji): Հորդանանում լրատվամիջոցի պաշտոնյա աղբյուրները, որոնք սակայն չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, տեղեկացրել են, որ Սիրիայի նախկին վարչապետն իր ընտանիքի հետ միասին փախել է Հորդանան:

Սիրիայում հակամարտությունը սկսվել է դեռևս նախորդ տարվա մարտից, որը վերաճեց քաղաքացիական պատերազմի: ՄԱԿ-ի տվյալներով 16 հազար մարդ մահացել է այդ հակամարտության հետևանքով: Արևմտյան երկրները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի միջոցով փորձում են «ազատվել» Սիրիայի նախագահ Բաշար Ասադից` կարծելով, որ դա բռնություններին վերջ կտա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց