Վ. Գուլուզադե. Ռուսաստանը փլուզվելու է

14:35 08/08/2012 » Քաղաքական

Վ. Գուլուզադե. Ռուսաստանը փլուզվելու է

Ռուսաստանում այսօր այն նույն իրավիճակն է ինչ 1917 թվականի Սոցիալիստական հեղափոխության օրերին: Ռուսաստանը փլուզվելու է և նրա հետ փլուզվելու են այն երկրները, որոնք Ռուսաստանի կողքին են լինելու: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

«Ռուսաստանը պետք է լքի Արևելքը: Երրորդ համաշխարհային պատերազմը դեռ չի ավարտվել: Դրա առաջին փուլը՝ ԽՍՀՄ-ի փլուզումն էր, երկրորդ փուլը՝ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը: Հաջորդ փուլը՝ հենց Ռուսաստանին է վերաբերվում: Այն ժողովուրդները, որոնք ՌԴ կազմում եմ այլևս չեն ցանկանում ՌԴ-ի կազմում լինել, նրանք ցանկանում են ապրել նորմալ ժողովրդավարական երկրում»,- ասել է Վ. Գուլուզադեն:

Ադրբեջանը, որքան որ հնարավոր է պետք է հեռու մնա զինված կոնֆլիկներից, պահպանի ներքին կայունությունը, շարունակի իր ինտեգրացիոն քաղաքականությունը դեպի ՆԱՏՕ և Արևմուտք:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց