Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների  հանդիպումը

16:12 08/08/2012 » Քաղաքական

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտնել է ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ձևավորվման մասին` հավելելով, որ կառույցի առաջին նիստը կկայանա այս տարվա աշնանը:

«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020 թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- նշել է Վ. Պուտինը:
ՌԴ ղեկավարի խոսքերով` ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ 2011թ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այն աճել է 32 %-ով:

Բացի այդ, Պուտինի խոսքերով` ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիները իրենց ընտանիքներին են ուղարկում տարեկան մոտ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:

Իր հերթին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 1 մլրդ դոլարը երկկողմ ապրանքաշրջանառության գագաթնակետը չէ:
«Առաջիկա 2-3 տարիներին ապրանքաշրջանառությունը կարելի կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընգրծել է նաև ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների միջև ծավալվող բեղուն համագործակցությունը:
«Մենք երկարաձգեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Մենք գտնում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր անվտանգության շահերից է բխում»,- նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ աշնանը ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց