Թուրքիայի մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում

12:45 08/08/2012 » Քաղաքական

Թուրքիայի մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում

Թուրքիայի մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում: Այս մասին գրում է «Ynetnews» պարբերականը:

«Թուրքիայի ամենավատ մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում. հարավային սահմանում քաղաքացիական պատերազմ է սկսվում և միաժամանակ ի հայտ է գալիս քրդերի կողմից վերահսկվող դե ֆակտո տարածք: Սիրիայի հակամարտությունը թունավորում է Անկարայի հարաբերությունները Իրանի, Իրաքի հետ և խճճում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսպիսով, վտանգվում է Թուրքիայի հայտարարած «զրո խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությունը»,- նշված է հոդվածում:

«Հիմա Թուրքիայի երկու մղձավանջները իրականություն են դառնում` հյուսիսային Սիրիայում առաջանում է քրդական կազմակերպությունը, որը «Քուրդիստանի աշխատավոր կուսակցության» համար առավելություն կլինի և կամրապնդի Թուրքիայում բնակվող քրդերի ինքիշխանությունը»,-նշել է թուրք հետազոտող Գարեթ Ջենքինսը:

«Առաջ նայելով, Թուրքիայի համար ամենաանհանգստացնող սցենարը մեկն է. ձգձգված քաոսը և աղանդավորական հակամարտությունը, սահմանում առկա անվտանգության վակումը հանգեցնում է նրան, որ Թուրքիայի անվտանգությունը վտանգված է»,- նշել է թուրք փորձագետ Իան Լեսերը (Ian Lesser):

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց