Թուրքիայի փոխվարչապետ. Անկարան՝ ընդդեմ Իրանի, ամեն քայլի պատրաստ է
Թուրքիան Իրանի դեմ գործելու համար ամեն քայլի պատրաստ է: Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլնեթ Արինջը:
Իրանական աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում թուրք պաշտոնյաներն Իրանի հասցեին հաճախ են հանդես գալիս սպառնալից և բացասական հայտարարություններով:
«Թուրքիայի փոխվարչապետը, միայն վերոնշյալ սպառնալից հայտարարությամբ չի եզրափակվել, Արինջն Իրանին մեղադրել է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ըստ Արինջի՝ Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության (ՊԿԿ) անդամների ճամբարները տեղակայված են Իրանի տարածքում, որտեղից էլ իբր վերջիններս մուտք են գործում Թուրքիայի տարած»,- նշում է իրանական աղբյուրը:
«Թաբնաքի» մեկնաբանը գրում է, որ գրեթե ամեն օր Թուրքիայի իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցները հանդես են գալիս վիրավորական բառերով լեցուն հակաիրանական հրապարակումներով:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանցի փորձագետ. Սիրիայի վրա Թուրքիայի ռազմական հարձակումն Թեհրանի և Անկարայի կարմիր գիծն է
Իրանցի հոգևորական. Թուրքերի տրամադրած զենքով Ռամազանի օրերին Սիրիայում մարդասպանություն է կատարվում
Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Սիրիայում թափված արյան համար պատասխանատվություն են կրում Թուրքիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան