ԱՄՆ պաշտպանության նախարար. «Չեմ հավատում, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակման որոշում է կայացրել»
«Չեմ հավատում, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակման որոշում է կայացրել»: Այդ մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան:
Պանետտայի խոսքով՝ դեռևս ժամանակ կա, որպեսզի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ավելի խստացվեն:
Հիշեցնենք, որ օրերս ամերիկացի լրագրող Ջեֆրի Գոլդբերգը «Աթլանթիք» պարբերականում թողարկված հոդվածում Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակում չգործելու մի շարք պատճառներ էր առաջ քաշել:
Նախորդող տեղեկատվություն՝
Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի