ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել
ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել: Այդ մասին նշված է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռոհրաբաքերը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում առաջարկում է իրանցի թյուրքախոս ազարիներին օգնել անկախություն ձեռք բերելու գործում: Բացի այդ, Իրանի իշխանությունների դիրքերը թուլացնելու համար ամերիկացի կոնգրեսականն առաջարկում է Թեհրանին սպառնալ միջուկային հաստատությունների ռմբակոծությամբ:
ԱՄՆ Կոնգրեսի անդամը Քլինթոնին ուղղված նամակում, մասնավորապես, նշել է.
«Տիկին նախարար,
Ադրբեջանի Հանրապետության իշխող կուսակցության անդամ Սիավուշ Նովրուզովը ս.թ. փետրվար ամսին կառավարությանն առաջարկել է երկիրը վերանվանել «Հյուսիսային Ադրբեջան»: Ադրբեջանցի խորհրդարանականը նշել է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում (Հարավային Ադրբեջան) ապրող շուրջ 16 միլիոն ազարիները պետք է կազմավորվեն որպես մեկ ազգ: «Հարավային Ադրբեջան» կոչվող տարածքում երկու անգամ ավելի շատ մարդ է բնակվում, քան Ադրբեջանի Հանրապետությունում:
Իրանի ազարիները մեծամասամբ բնակվում են Արևելյան և Արևմտյան Ազարբայջան կոչվող նահանգներում, որն էլ Ադրբեջանի Հանրապետության առաջ քաշած պնդումների հիմնական ապացույցն է: Ադրբեջանը համոզված է, որ ազարիների տարածքները 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով բաժանվել են Իրանի և Ռուսաստանի միջև:
Ողջամիտ կլինի, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությանը, քանի որ, Իրանի իշխանությունները և ՛ մեր, և ՛ նրանց թշնամիներն են:
Ուստի անհրաժեշտ է առիթն օգտագործել և Իրանի ազարիներին օգնել իրենց փափագների իրականացման՝ անկախություն ձեռք բերելու հարցում: Միևնույն ժամանակ, Իրանի իշխանությունների դիրքերը թուլացնելու համար ամերիկացի անհրաժեշտ է Թեհրանին սպառնալ միջուկային հաստատությունների ռմբակոծությամբ:
Հարգանքով՝
Դանա Ռոհրաբաքեր»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանցի պատգամավոր. Պատմական պայմանագրերի վերանայման դեպքում Ադրբեջանի տարածքը կմիանա Իրանին
Իրանական կայք. Թուրքիան վերածվել է հակաիրանական անջատողական ուժերի կենտրոնի
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
«ՖԱՐՍ». Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները սպառնում են Իրանի ազգային շահերին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին