Սամվել Բալասանյանը գյումրեցիներին խոստումներ է տվել

18:38 18/08/2012 » Քաղաքական

Սամվել Բալասանյանը գյումրեցիներին խոստումներ է տվել

Այսօր Գյումրու «Արաքս» հյուրանոցային համալիրի կոնֆերենս-սրահում տեղի է ունեցել հանդիպում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալսանյանի և շուրջ երկու տասնյակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր թեկանծուի նախընտրական ապագա ծրագրի համատեղ մշակումն ու համալրումը:

Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում մասնակիցները Սամվել Բալասանյանին ուղղել են տարաբնույթ հարցերը և ստացան ամբողջական պատասխաններ, տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Գյումրի քաղաքի հետագա զարգացման հնարավոր տարբերակների շուրջ: Սամվել Բալասանյանը ներկաներին խոստացել է իր նախընտրական ծրագիրը կազմելիս հնարավորինս հաշվի առնել արված առաջարկությունները և հույս հայտնել, որ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

 


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց