Ասանժը ելույթ է ունեցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից

11:01 20/08/2012 » Քաղաքական

Ասանժը ելույթ է ունեցել Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պատշգամբից

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով երկու ամիս է, ինչ պատսպարվել է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, հանդես է եկել հանրության առջև դեսպանատան պատշգամբից: Այս մասին հայտնում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը:

Ասանժը շնրհակալություն է հայտնել Էկվադորի նախագահին, ինչպես նաև դեսպանատան անձնակազմին, իրեն աջակցելու համար և պահանջել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից՝ հրաժարվել Wikileaks-ին հետապնդելու գաղափարից:

«Քանի դեռ Wikileaks-ի նկատմամբ կա որևէ սպառնալիք, ազատ խոսքն ու հասարակական առողջությունը նույնպես անվտանգության մեջ չեն կարող համարվել: Կոչ եմ անում Բարաք Օբամային ճիշտ որոշում կայացնել», - հայտարարել է Ասանժը:

Հաղորդագրության համաձայն, ավստրալացին իր ելույթում աջակցության խոսքեր է հայտնել նաև 2 տարվա ազատազրկման դատապարտված ռուսական Pussy Riot փանկ-խմբի անդամներին:

Հիշեցնենք, 2012 թ-ի հունիսի 19-ին, երբ Լոնդոնի վերաքննիչ դատարանը մերժեց Ասանժին Շվեդիա էքստրադիցիա ենթարկելու որոշման բողոքարկումը, վերջինս ապաստան հայցեց Էկվադորի իշխանություններից: Այդ օրվանից WikiLeaks-ի հիմնադիրը պատսպարվել էր Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը:

Ջուլիան Ասանժը, ում Շվեդիայում մեղադրում են բռնաբարության փորձի մեջ, իր դեմ առաջադրված մեղադրանքները շինծու է համարում, դրանց հետևում տեսնելով Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին, իսկ իր նկատմամբ հետապնդումները կապում է սկանդալային ռեսուրսի գործունեության հետ: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց