- 21:20 | Աշխարհում Կանադան կոչ է արել ավելի ակտիվորեն աջակցել Իսրայելին
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:00 | Հայաստան Առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 2-3, 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, 21-ին նույնքանով կբարձրանա:
Աղբյուր` Panorama.am - 20:55 | Աշխարհում Նիգերիայում մոտ 65 իսլամիստ է ձերբակալվել
Հայտնել են նիգերիացի զինվորականները:
Մանրամասները՝ BBC Russian - 20:43 | Աշխարհում Մոսկվայի կենտրոնում մոտ 100 ֆուտբոլի երկրպագու է ձերբակալվել
Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել:
Աղբյուր` Lenta.ru - 20:35 | Աշխարհում Լիբիայում Ալժիրի, Հունաստանի և Սաուդյան Արաբիայի դեսանատների մոտ պայթյուններ են որոտացել
Հայտնել է Interfax գործակալությունը:
Աղբյուր` Vesti.ru - 20:05 | Հայաստան Երևանի ավագանու ընտրություններ. 07/18 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան
Աղբյուր` Panorama.am
- 19:58 | Աշխարհում Ուկրաինայի ընդդիմությունը պահանջում է երկրի ԱԳ նախարարի հրաժարականը
Աղբյուր՝ Rosbalt.ru
- 19:50 | Աշխարհում Եթե Մոուրինյոն գլխավորի անգլիական «Չելսին», ապա կփորձի ձեռք բերել Քրիշտիանո Ռոնլդուին
Գրում է բրիտանական Daily Mail թերթը:
Աղբյուր` Itar-tass.com - 19:40 | Աշխարհում Մահացել է ռուս ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը
Այս մասին հայտնել է նրա պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:33 | Հայաստան ՊՆ-ն մեկնաբանում է, թե ինչու ՄԻՊ ներկայացուցիչներին թույլ չի տրվել հանդիպել ձերբակալված կասկածյալին
Մանրամասները` Panorama.am
- 19:25 | Աշխարհում Սիրիայում գրոհայիններն առևանգել են երկրի ԱԳ փոխնախարարի հորը
Զինյալները ոչ մի պահանջ դեռ չեն ներկայացրել:
Աղբյուր` Ria.ru - 19:17 | Աշխարհում Տիմոշենկոն ամենամեծ խնդիրն է ԵՄ-ի հետ հարաբերություններում
Հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:00 | Աշխարհում Արսեն Վենգեր. «Մեր վիճակը սպասվածից լավ է»
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի խոսքերով, իր թիմն ամեն ինչ անում է, որպեսզի դուրս գա Չեմպիոնների լիգա:
Աղբյուր` Vesti.ru - 18:52 | Հայաստան Գաբրիել Սարգսյան. «Տեսնելով նրա գունատ դեմքը` ստիպված էի ստել»
Հայ գրոսմայստերը ելույթ ունեցավ այսօր շախմատի տանը կայացած շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում:
Մանրամասները` Panorama.am - 18:33 | Աշխարհում Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ
Հայտնել է Associated Press գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 18:15 | Հայաստան Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Աղբյուր` Panorama.am - 18:07 | Աշխարհում Իտալիայում ցույցեր են նոր կառավարության դեմ
Այս մասին հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Utro.ru - 17:55 | Աշխարհում ԱՄՆ-ը կկրճատի Աֆղանստանում ռազմական գործողություններին տրամադրվող ծախսերը
Այս կնվազի 10 տոկոսով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:48 | Տարածաշրջան Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։
- 17:40 | Աշխարհում Դամասկոսում խոշոր ահաբեկչական խմբավորումներ են ոչնչացվել
Այս մասին հայտնել է SANA տեղեկատվական գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 17:32 | Հայաստան Զինվորի դին հողին հանձնեցին
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում հուղարկավորեցին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանին:
Աղբյուր` Panorama.am - 17:25 | Աշխարհում Իրաքում 8 ոստիկան է առևանգվել
Այս մասին լրագրողներին հայտնել են երկրի պաշտոնական դեմքերը:
Աղբյուր` Interfax.ru - 17:00 | Հայաստան Երևանում ռուսական դպրոցի տնօրեն. Կտրամադրենք նաև ՌԴ ատեստատներ, բայց 16 տարի է`չունենք սեփական տարածք
Աղբյուր` Panorama.am
- 16:48 | Հայաստան Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia
- 16:40 | Աշխարհում ՌԴ ԱԳ նախարարը դատապարտել է Իրաքի ահաբեկչությունները
3 օրվա ընթացքում երկրում ավելի քան 130 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ BBC Russian - 16:28 | Աշխարհում Ֆրանսիացի միասեռ զույգերին կարգելվի ռուս երեխաներ որդեգրել
Աղբյուր` Vesti.ru
- 16:15 | Հայաստան Ցուցարարները անձրևանոցներ նետեցին ոստիկանների ուղղությամբ
Կառավարության շենքի դիմաց ցուցարարները խոստանում էին բացել կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը ցած իջնի ու հանդիպի իրենց հետ:
Աղբյուր` Panorama.am - 16:08 | Աշխարհում Ռուսատանը Բոլիվիային ուղղաթիռներ գնելու վարկ կտրամադրի
Հարցը քննարկման փուլում է:
Աղբյուր` Vzglyad.ru - 15:55 | Հայաստան Իտալիայի ԱԳՆ-ը ՀՀ ուսանողներին հատկացնում է կրթաթոշակներ՝ Իտալիայում ուսանելու նպատակով
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 31-ը։
Ազբյուր՝ Edu.am - 15:45 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բաշար Ասադը քիմիական զենք կիրառելու հրաման է տվել
Նախօրեին բախումների հետևանքով առնվազն 110 մարդ է զոհվել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Ռուսաստան
Իրանի նախագահի այցը Մոսկվա կկայանա հուլիսի 1-2-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Տարածաշրջան Իրանի հարավում երկրաշարժ է գրանցվել
Ցնցմա ուժգնությունը կազմել է 5,6 բալ:
Աղբյուր` Ria.ru - 15:22 | Հայաստան Այսօր պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն
Մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
Աղբյուր` Panorama.am - 15:13 | Տարածաշրջան Իրանը պարտավոր չէ փակել Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտը
Հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը:
Աղբյուր` Interfax.ru - 15:00 | Աշխարհում Պլաստիկ վիրահատությունների նկատմամբ մեծ հետաքրքրության մեղավորները սոցցանցերն են
Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնակնները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:50 | Աշխարհում Աֆղանստանում սպանել են ոստիկանության պետին
Աբդուլ Գանիի վրա զինված հարձակում է իրականացվել վերջինիս տան դիմաց:
Աղբյուր՝ Mignews.co.il - 14:37 | Հայաստան Արծրուն Հովհաննիսյան. «Սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ»
ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը երկրորդ քայլով պետք է զորամասի հրամանատարությանը պատժի, քանի որ նրանք անգամ չեն ցավակցել սպանվածի ընտանիքին:
Մանրամասները` Panorama.am - 14:30 | Աշխարհում ՌԴ. Ընդդիմության հերթական զանգվածային բողոիք ցույցը կանցկացվի հունիսի 12-ին
Իր միկրոբլոգում այս մասին գրել է ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը:
Աղբյուր` Gazeta.ru - 14:15 | Աշխարհում Մալիի հյուսիսում բախումներ են տուարեգների և իսլամիստների միջև
19-ը զինյալ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 14:08 | Աշխարհում Ֆրանսիայում ձերբակալվել են եղբայրները, ովքեր սպառնում էին դպրոցներում հրաձգություն կազմակերպել
Երիտասարդները մոտ 20 տարեկան են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:55 | Աշխարհում Կաննում անհայտ անձը կրակ է արձակել ձայնային ատրճանակից
Հաղորդել է France-Presse գործակալությունը:
Մանրամասները` Lenta.ru - 13:45 | Հայաստան Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները
Այստեղ են նաև լրագրողներ ու հերթապահություն իրականացնող ոստիկաններ:
Աղբյուր` Panorama.am - 13:32 | Աշխարհում ԱՄՆ-ը մտադիր է կրճատել Աֆղանստանում ռազմական գործողությունների ֆինանսական ծախսերը
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է ծրագիրը:
Աղբյուր` Itar-tass.com - 13:25 | Աշխարհում HRW. Բանտերում սիրիացիները խոշտանգումների են ենթարկվում
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները ապացույցներ ունեն:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:13 | Աշխարհում Արևի վրա բռնկումների հետևանքով մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնել է ամերիկյան NOAA տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը:
Աղբյուր` Ria.ru - 13:05 | Հայաստան «Ազատ դեմոկրատներ»-ը կոչ են անում հանձնաժողովին մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը
Աղբյուր` Panorama.am
- 12:55 | Աշխարհում ԱՄՆ-ը հերքել է Սիրիա ռուսական նոր հրթիռներ մատակարարելու մասին տվյալները
Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության մամլո քարտուղարը:
Աղբյուր` Lenta.ru - 12:48 | Աշխարհում Թաիլանդ. Հյուրանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
5 մարդ զոհվել է:
Աղբյուր` BBC Russian - 12:40 | Հայաստան Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ
Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիայանը:
- 12:33 | Աշխարհում ԿԺԴՀ-ն 3 հրթիռ է փորձարկել
2-ը բաց են թողնվել առավոտյան, վերջինը` կեսօրին. հրթիռների տեսակը հայտնի չէ:
Աղբյուր` Newsru.com - 12:25 | Աշխարհում ԱՄՆ-ում կքննարկվի մարիխուանան օրինականացնելու հնարավորությունը
Համապատասխան զեկույցն արդեն պատրաստ է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:16 | Հայաստան Նոյեմբերյանում մահացած զինծառայողի դին հայրը բերում է կառավարության դիմաց
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հարազատներն ասացին, որ դեպի Երևանի ճանապարհին ոստիկանները թույլ չեն տվել շարունակել, բայց նրանց հաջողվել է դուրս գալ «նրանց ձեռքից» և այժմ Սևանի ճանապարհին են:
Աղբյուր` Panorama.am - 12:08 | Աշխարհում Բուենոս Այրեսի օդանավակայանում մոտ 20 չվերթ է հետաձգվել
Պատճառը LAN Airlines և Intercargo ընկերությունների միջև ծագած վեճն է:
Աղբյուր` Ria.ru - 12:00 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է 76-ի
Նախօրեին տեղի ունեցած պայթյունները ամենաարյունահեղն դարձան վերջին 8 ամիսների ընթացքում:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:50 | Աշխարհում Ճապոնիայում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ:
Աղբյուր` Itar-tass.com
12:13 20/08/2012 » Քաղաքական
Նախիջեւանում գտնվող զորամասերում զբաղվում են զինվորների ներքին օրգանների վաճառքով. ադրբեջանցի զինծառայող
Ադրբեջանի պաշտպանության բանակի նախկին զինծառայող, ներկայում Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում վտարանդի Ռահիմ Նամազովը ադրբեջանական Teref թերթին հղած նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի` Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում զբաղված են զինվորների ներքին օրգանների վաճառքով: Teref.info լրատվական կայքը եւ «Ենի Մուսավաթ» թերթը հրապարակել են Ռահիմ Նամազովի նամակը
Ադրբեջանի բանակի նախկին զինծառայողը նամակում նշում է, որ գեներալ լեյտենանտ Քերեմ Մուստաֆաեւի եւ իրեն Նախիջեւանի «խան» համարող ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի մոտ բարեկամ, Նախիջեւանի ռազմական դատախազ Յաշար Հասանովի հիմնական զբաղմունքը հենց զինվորների ներքին օրգանների վաճառքն է:
Ադրբեջանի Շաքի քաղաքում 1978 թ-ին ծնված Նամազովը բուհն ավարտելուց հետո 2005 թ-ին զորակոչվում է բանակ: 2000 մանաթ կաշառք տալուց հրաժարվելու պատճառով, Շաքիի այն ժամանակվա զինկոմը 3-ամյա երեխա ունեցող Նամազովին ուղարկում է, իր բառերով, «այնտեղ, որտեղից չեն վերադառնում»:
«2005 թ-ի օգոստոսի վերջին ինձ ուղարկեցին Նախիջեւանում տեղակայված թիվ 215 զորամաս: Այդտեղ Յաշար Հասանովը ստուգեց իմ մեքենա վարելու վարպետությունը եւ նշանակեց իրեն վարորդ: Ես վարում էի նրան պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Օգոստոսի վերջից մինչեւ դեկտեմբեր որպես վարորդ ծառայելու ժամանակաշրջանում իմ տեսածները չէի ցանկանա, որ մեկ ուրիշը տեսներ: Գրեթե ամեն օր գնում էինք նվազագույնը երկու ռազմական միջադեպի հետքերով: Կամ զինվորը գնդակահարում էր զինվորին, կամ սպան` զինվորին, կամ էլ` զինվորը` սպային: Նախիջեւանի ռազմական դատախազի մոտ ծառայությունս սկսած օրվանից օրագիր էի պահում: Նշեմ, որ ինքնասպանություն կատարողների մեջ զինվորների հետ շատ կային նաեւ ծառայության ժամկետը վերջացած, սակայն ապօրինաբար չզորացրված, հարկադրաբար ծառայությունը շարունակող ենթասպաներ եւ սպաներ: Օրինակ` Գյանջայից Սպարտակ անունով մի սպա կար: Նրա մահվան գործն այնպես քողարկեցին, որ հնարավոր է` մինչ այժմ բացահայտված չէ: Զինվորների ներքին օրգանների հանելու գործը կատարվում էր թիվ 217 զորամասի բուժկետում: Ես բազմիցս եմ եղել դրա ականատեսը: Նույնիսկ դատախազ Հասանովը մի անգամ ինձ ասաց. «Երազումս տեսա զորամասերից մեկում ինքնասպանութուն կատարած զինվորին, որն ինձ խնդրում էր վերադարձնել երիկամները»: Ես ցնցվել էի: Բայց նա շարունակեց, թե` «շան որդին կարծում է, թե իր երիկամները դեռ ինձ մոտ են»: Օրագրումս իմ գրառումները պատճառ դարձան, որ ինձ Նախիջեւանից այլ տեղ ծառայության ուղարկեն: Նոր դատախազն իմացել էր օրագրիս մասին, ստիպեց ոչնչացնել այն, հայտնեց կորպուսի հրամանատարին եւ Նախիջեւանի խան Վասիֆին: Ինձ առանց որեւէ պատճառի 10 օր նստեցրին, հետո տեղափոխեցին Օրդուբադի ցուրտ լեռներից մեկը: 2006 թ-ի մայիսի 4-ին շինծու դատ արեցին Ջուլֆայում տեղակայված թիվ 216 զորամասի դահլիճում, նախօրոք վախեցված եւ սովորեցված զինվորները սուտ ցուցմունքներ տվեցին եւ ինձ ազատազրկման ենթարկեցին 1 տարի 5 ամիս 17 օր ժամկետով: 9 ամիս հետո ազատվեցի Բաքվի թիվ 16 բանտից: Ազատվելուց հետո բազմիցս դիմել եմ երկրի ղեկավարին եւ ուժային կառույցներին, հեռագրեր ուղարկել, բայց` անօգուտ», -նամակում գրում է Նամազովը եւ խնդրում թերթի խմբագրությունից անպայման հավելել հետեւյալ տողերը. «Նախիջեւանի զորամասերում վերջին մեկ տարվա ընթացքում մահացած ցանկացած զինվորի էքսգումացիան շատ բան ցույց կտա եւ կապացուցի իմ ասածները: Ուզում եմ ադրբեջանական մամուլին հասցնել նաեւ, որ Եվրոպայում հայերի կեղծ փաստաթղթերով բնակվող ադրբեջանցիներին բացահայտելուց հետո մամուլը երես է թեքել ինձնից: Այնպես եմ հասկանում, որ իմ գրածներից հետո թերթերի «աղաները» (վերահսկող չինովնիկները) քաշել են խմբագիրների ականջները»:
Նամազովը նշել է, որ աշխատել է Հաշմանդամների միության «Հաշմանդամ» թերթում: 2001 թ-ին, որպես խմբագրության աշխատակից, մասնակցել է Ղարաբաղի վետերանների հացադուլի ակցիային եւ 6 տարի ժամկետով ազատազրկման ենթարկվել: 2001 թ-ի օգոստոսի 18-ին իրեն ներում է շնորհվել: Երկրորդ անգամ ձերբակալվել է Նախիջեւանում ծառայության ժամանակ: Բանտից դուրս գալուց հետո դատարանը շինծու մեղադրանքով նրա նկատմամբ հարկադիր աշխատանքի պատիժ է սահմանել: Դրանից հետո նա ընտանիքի հետ լքել է Ադրբեջանը եւ գաղթել Ֆրանսիայի Թուլուզ քաղաք:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
03:08 19/05/2013 » Մշակույթ
«Եվրատեսիլ-2013». Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
00:32 19/05/2013 » Մշակույթ
«Տաշիր 2013». Լավագույն երգչուհին Սիրուշոն է, լավագույն երգիչը՝ Ռազմիկ Ամյանը
00:31 19/05/2013 » Մշակույթ
«Տաշիր 2013»-ի մրցանակակիրները համեստ ու խորհրդանշական նվերների արժանացան
20:10 18/05/2013 » Հասարակություն
20:03 18/05/2013 » Հասարակություն









Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:
Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»
Գազի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի: Նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացման: