Իրանը վստահեցնում է` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմեկնի Թեհրան

16:50 20/08/2012 » Քաղաքական

Իրանը վստահեցնում է` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմեկնի Թեհրան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կմասնակցի Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժաման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին:

Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում  նշել է համաժողովի քարտուղար Մոհամմադ Ռեզա Ֆարեղանին:

Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով վերջին օրերին հնչած այն պնդումներին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի մասնակցի թեհրանյան համաժողովին, ասել է, որ Պան Գի Մունն անպայման կմեկնի Իրան:

Մոհամմադ Ռեզա Ֆարեղանին ասել է, որ մինչ օրս օգոստոսի 26-31-ը Թեհրանում կայանալիք Չմավորման շարժաման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի ավելի քան 100 երկրներ:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց