Իրանի պաշտպանության նախարարի արձագանքն իսրայելցի նախարարի ռազմատենչ հայտարարություններին

11:12 20/08/2012 » Քաղաքական

Իրանի պաշտպանության նախարարի արձագանքն իսրայելցի նախարարի ռազմատենչ հայտարարություններին

«Իրանի վրա ռազմական հարձակման դեպքում Իսրայելը ջախջախիչ պատասխան կստանա»: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իսրայելի ներքին պաշտպանության նախարարի՝ Իրանի հասցեին ուղղված ռազմատենչ հայտարարություններին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներկայում գտնվում են պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա, և յուրաքանչյուր հարձակմանը ջախջախիչ պատասխան կտրվի»

«Իսրայելի քաղաքական համակարգում առկա են լուրջ տարաձայնություններ, ուստի Թել Ավիվի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման մասին հնչող հայտարարություններն արվում են քարոզչական նպատակով և որևէ արժեք չունեն»-նշել է Ահմադ Վահիդին:

Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, քննադատելով Իսրայելի վարած տարածաշրջանային քաղաքականությունը, նշել էր. «Իսրայելը մի քաղցքեղի գեղձ է, եթե նույնիսկ նրա մեկ բջիջը մնա Պաղեստինի հողում, կրկին նույն իրավիճակը կտիրի»:

 

Նախորդող տեղեկատվություն՝

Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց