Արևելագետ. Թուրքիայի համար քրդական խնդիրը դառնում է առավել անվերահսկելի

13:52 20/08/2012 » Աշխարհում

Արևելագետ. Թուրքիայի համար քրդական խնդիրը դառնում է առավել անվերահսկելի

Թուրքիայի համար հեշտ կլինի գործ ունենալ հետասադական այնպիսի Սիրիայի հետ, որտեղ հայերը քիչ կլինեն կամ չեն ունենա այնպիսի լծակներ, ինչպիսին տիրապետել են մինչև ճգնաժամը: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

«Եթե Սիրիայում իշխանության գան առավել իսլամական կողմնորոշում ունեցողները, բնականաբար, հայկական համայնքի վիճակը շատ ավելի ծանր կլինի»,- նշեց նա:

Միաժամանակ, նրա խոսքով, եթե Թուրքիան մուտք գործի Սիրիայի տարածք, պատճառը կլինի ոչ թե ապստամբերին աջակցելը, այլ Քրդական բանվորական կուսակցությունը, որը բավականին ակտիվացել է Սիրիայի հյուսիս-արևելքում: Նա ընդգծեց, որ Թուրքիայի համար քրդական խնդիրը դառնում է առավել անվերահսկելի:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց