ԱՄՆ պետքարտուղարություն. Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով
Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով:Այս մասին, պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, մամլո ասուլիսի ընթացքում անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես, նշել է. «Մենք ներկայում կենտրոնացել ենք Իրանի նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումներ իրականացնելու գործընթացի վրա, փորձում ենք այդ կերպ Թեհրանին ստիպել, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջ լուրջ կեցվածք ընդունի»:
Վիկտորիա Նուլանդը, խոսելով Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Իսրայելի ունեցած դիրքորոշման մասին, նշել է. «ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի առնչությամբ Իսրայելի հետ խորհրդակցություններ է անցկացնում: Այդ առումով մենք հստակ պարզաբանել ենք. Դիվանագիտության համար դեռևս ժամանակ կա»:
Նախորդող տեղեկատվություն՝
Յոթ պատճառ, թե ինչու Իսրայելն Իրանի վրա չպետք է ռազմական հարձակում գործի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա