Պատգամավոր. Վարչապետի հրաժարականը պահանջելու համար որևէ հիմք չկա

15:25 28/08/2012 » Քաղաքական

Պատգամավոր. Վարչապետի հրաժարականը պահանջելու համար որևէ հիմք չկա

 Որևէ հիմք չկա պահանջելու Հայաստանի վարչապետի հրաժարականը: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք օրերս ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հատարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը:

«Իհարկե, փոփոխության համար որևէ հիմք, անհրաժեշտություն չկա: Ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն է»,- ասաց Գ. Միանսյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը պետք է հաստատվի ԱԺ աշնանային նստաշրջանում, խոցելի տեղեր չունի՞, որը կարող է առիթ դառնալ ԲՀԿ-ի համար ու պահանջել վարչապետի պաշտոնանկությունը, նա ասաց. «Խոցելի կետեր, կարծում եմ, միայն Աստվածաշունչը չունի, մնացած բոլոր տեղերում կան»:

Նախորդող նորություններ` ԲՀԿ-ական. Մենք կողմ ենք կառավարության ղեկավարի փոփոխությանը

Վարչապետի պաշտոնանկության ցանկացած ձևաչափ ԲՀԿ-ն ողջունում է

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց