
Հայաստանի Նախագահի գլխավորությամբ անցկացվող խորհրդակցությունների թեման լինելու է Սաֆարովի հարցը
Panorama.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայանալիք երկու խորհրդակցությունների հիմնական թեման լինելու է պատիժը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկված և այդ երկրի նախագահի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովի հարցը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Ըստ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, Հանրապետության նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին: