Աշխարհում 20:53 31/08/2012

«Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը»

Օգոստոսի 30-31-ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16-րդ  գագաթաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ և 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը: Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին հանդես է եկել ելույթով, որը որպես գագաթաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվել է մասնակից պետությունների պատվիրակություններին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը,  իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել է:  

«Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության  արժեքները,  որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշել է.

«Համոզված եմ, որ կարևոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, և արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ:

Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը,  ոգուն ու ձևակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում,  Դովիլում և Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում:

Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր:

Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը և չի օգտագործում միջազգայինորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը:

Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը և փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլև հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների և նախարարական հանդիպումների փաստաթղթերում:

Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով  որևիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն և ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով՝ վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կայունությանը և անվտանգությանը:

Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}