ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի քանի ժամ ուշացումով Հայաստան կհասնի
Տեխնիկական պատճառներով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի մի քանի ժամ ուշացումով և նախատեսված հանդիպումները կկայանան սեպտեմբերի 6-ին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-6-ը տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում