ԻՀՊԿ հրամանատար. Իրանը Սիրիայում ռազմական ներկայություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիայում ռազմական ներկայություն չունի:
Այդ մասին իրանական «փարսինե.քոմ» կայքի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով Սիրիայում Իրանի ռազմական ներկայությանն առնչվող հարցին, նշել է. «ԻՀՊԿ-ն նախկինում մեկ ստորաբաժանում ուներ. Ներկայում «Ղոդս»-ի ուժերի գործունեության հիմնական առաքելությունը ճնշված ժողովուրդներին օգնություն տրամադրելն է: Այդ ուժերի որոշ անդամներ նախկինում Սիրիայում և Լիբանանում ևս որոշակի գործունեություն են ծավալել: Սակայն «Ղոդս»-ի ուժերի ներկայությունը Սիրիայում չի համարվել և չի համարվում որպես Իրանի ռազմական ներկայություն: Ավելին, եթե Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին Արևմուտքի ցուցաբերած օգնությունը նկատեք, ապա կստեսնեք, որ Իրանը նրանց համեմատ ընդհանրապես ռազմական ներկայություն չունի»:
ԻՀՊԿ հրամանատարը, արձագանքելով Իսրայելի կողմից Իրանի հասցեին ուղղված սպառնալիքներին, նշել է, որ Իսրայելը կձախողվի, քանի որ ԻՀՊԿ-ն զինված է ժամանակակից սպառազինությամբ և ԻԻՀ ԶՈւ ենթակայության տակ գտնվող հրթիռները կարող են հակահարված տալ ցանկացած հարձակման:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում