ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Հայաստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնումը պետք է շարունակական լինի
Հայաստանի և Իրանի հարաբերությունների ընդլայնումը պետք է շարունակական լինի:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսին:
Դեսպան Ռեիսին Իրանից ժամանած պատվիրակության անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական վաղեմի հարաբերություններին, նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները վկայում են, որ երկու երկրներն ամուր կամք ունեն ավելի շատ ընլայնել երկկողմ հարաբերությունները:
Համաձայն տեղեկատվության՝ Իրանի գյուղատնտեսության նախարարությունից և այլ գերատեսչություններից Հայաստան ժամանած հյուրերը հանդիպումներ կունենան ՀՀ գյուղատնտեսության փոխնարարի, Սյունիքի և Արմավիր մարզպետարանի պաշտոնյաների հետ:
Իրանից ժամանած հյուրերը կայցելեն դեղագործական արտադրամասեր, գյուղմթերքների վերամշակման գործարաններ, հայ գործընկերների հետ կքննարկեն հակակարկտային կայանների և սպանդանոցների ոլորտին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան