Քաղաքական 11:31 17/10/2012

Վարդան Օսկանյան. Մեր ժողովուրդն այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին, իրականացվող բարեփոխումներին ու դրանց հետևանքներին: Նրա կարծիքով, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Օսկանյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայաստանն այսօր փակուղում է: Մի կողմից այս ճահճից, կասեի նույնիսկ՝ հետընթացից դուրս գալու համար անխուսափելի են խորքային բարեփոխումները: Մյուս կողմից՝ այն մարդիկ, որոնցից է միմիայն կախված բարեփոխումների ընթացքն ու իրականացումը, բացարձակապես շահագրգռված չեն այդ բարեփոխումների իրականացմամբ, որովհետև դրանք վտանգելու են նրանց քաղաքական և տնտեսական մենաշնորհները: Այսօր այդ քաղաքական մենաշնորհը պահելու հ
ամար հայ ժողովուրդը շատ մեծ գին է վճարում:

Բարեփոխումներն առաջին հերթին արվում են ժողովրդի համար, նրա բարեկեցությունն ապահովելու և առօրյան արժանավայել դարձնելու համար: Բայց այնպես է ստացվել, որ այդ բարեփոխումներից է կախված Հայաստանի համար շատ անհրաժեշտ արտաքին, այդ թվում՝ սփյուռքյան օգնությունն ու ներդրումները: Ասածս՝ օրինակներով:

1. «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիր. ծրագիրը վերջնականպես փակվեց այս տարվա սկզբին՝ իր հետ տանելով մոտ 300 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը պետք է ներդրվեր Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման մեջ, որից հատկապես պետք է օգտվեին գյուղական և սահմանամերձ շրջանները: Ծրագիրը փակվեց, քանի որ Հայաստանը չկարողացավ բավարարել ծրագրի կողմից առաջադրված ճիշտ կառավարման և ժողովրդավարության չափանիշները:

2. Եվրոպոական Միության դոնորների համաժողով. համաժողովը նախատեսված էր անցկացնել այս տարվա ընթացքում Բրյուսելում, և ակնկալվում էր մինչև 1 մլիլիարդ դոլարի դրամաշնորհային խոստումներ ԵՄ անդամների կողմից: Դա հետաձգվեց խորհրդարանական ընտրությունները վատ անցկացնելու, ինչպես նաև բարեփոխումների հարցում հետ մնալու համար: Այժմ ասվում է, որ համաժողովը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրություններից հետո, և ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը նախապայմաններից ընդամենը մեկն է:

3. Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր. այս փաստաթղթի ստորագրումը Հայաստանին հսկայական առավելություններ կտա ազատ առևտրի գոտուց մինչև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը Հայաստանից Եվրամիություն և Եվրամիության ներսում: Համաձայնագրի ստորագրման ժամկետը կախված է միմիայն Հայաստանի իշխանությունների կամքից և կարողությունից՝ ընդունելու նրանց առջև դրված Եվրամիության պայմանները, որոնք մինաշանակորեն բխում են Հայաստանի ժողովրդի շահերից: Այս պահի դրությամբ Հայաստանը առաջընթացի առումով այդ խմբում վերջին տեղերում է և, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի, «նման ընթացքով Հայաստանը նույնիսկ չի կարող երազել այդ պայմանագիրը ավարտին հասցնել 2013թ. վերջին»:

4. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ. այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկյրա ուղղակի ներդրումների անկումը կազմել է 40 տոկոս, իսկ այս տարվա երկրորդ եռամսյակում՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատությամբ, անկումը կազմել է 60 տոկոս: Անկման որոշ պատճառների ես անդրադարձել էի իմ նախորդ գրառման մեջ: Այդ ամենի հիմքում ընկած է բարեփոխումների բացակայությունը և դրանից բխող երկրի առաջընթացի նկատմամբ ներդրողի թերահավատությունը:

5. Սփյուռքի ներգրավվածություն. Հայաստանում այս իրավիճակը և բարեփոխումների բացակայությունը ազդեցություն են թողել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների վրա՝ չնայած ազգային գործոնի առկայությանը, որ հաճախ որոշիչ է եղել: Այսօր ակնհայտ է, որ Սփյուռքի ամենամեծ բարերարները, հակառակ ակտիվ բարեգործական գործունեությանը իրենց բնակության երկրներում և այնտեղի հաստատություններին նվիրատվություններին, որևէ նշանակալի մասնակցություն չունեն Հայաստանի զարգացմանը (հազվագյուտ բացառությամբ)՝ ո՛չ նվիրատվության, ո՛չ ներդրումների տեսքով:

Սրանք ընդամենը ակնհայտ երևույթներն են: Իրոք, մեր ժողովուրդը այսօր շատ մեծ գին է վճարում քաղաքական մենաշնորհի՝ ամեն գնով պահպանման համար: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ սա մեզ ոչ մի լավ տեղ չի կարող տանել: Ցավալին այն է, որ բարեփոխումների իրականացումը, դրա արդյունքում հակակշիռների ստեղծումը, ինքնին արդեն հսկայական դրական տեղաշարժ կարող են արձանագրել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում: Չեմ խոսում այն մասին, որ դրա արդյունքում մենք ոչ միայն չէինք կորցնի այն, ինչ վերևում թվարկեցի, այլ դրան կգումարվեր շատ ավելին: Այսօր Հայաստանում հազարավոր մեր հայրենակիցներ ճամպրուկային տրամադրությունների մեջ են: Սպասում են, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկա ամիսներին՝ իրենց վերջնական որոշումը կայացնելու համար:

Ես համոզված եմ, որ հնարավոր է վերականգնել մեր ժողովրդի հույսը երկրի և սեփական ապագայի նկատմամբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}