Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը:
Այդ մասին նշված է իրանական «շաֆաֆ.իռ» կայքում թողարկված վերլուծական հոդվածում:
Իրանական աղբյուրը, վերլուծելով տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետևանքները, նշում է.
«Դատելով վերջին մի քանի տարվա ընթացքում տարածաշրջանում Անկարայի վարած քաղաքականությունից, կարելի է փաստել, որ Թուրքիայի իշխանությունները չեն տիրապետում «իմաստնության ղեկին»: Պարզ չէ, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինչ տրամաբանության հիման վրա է սուրը վերցրել և ճոճում է այս ու այն կողմ»:
Շարունակելով թեման՝ հոդվածի հեղինակը նշում է. «Այն պարագայում, երբ յուրաքանչյուր երկիր ձգտում է հանդարտության և կայունության, հակառակը, Էրդողանի կառավարությունը միայն լարվածություն է առաջացնում: Եվ այդ սխալը Անկարան կրկնում է գրեթե բոլոր հարևանների՝ Հայաստանի, Իրաքի, Սիրիայի, նույնիսկ Իրանի և Ռուսաստանի հանդեպ»:
Իրանական կայքի մեկնաբանը, անդրադառնալով Թուրքիայում ռուսական և հայկական ինքնաթիռների հետ տեղի ունեցած միջադեպերին, նշում է. «Ահա վերոնշյալ փաստը վկայում է, որ Էրդողանը զենքը վերցրել և աջ ու ձախ կրակում է, սակայն պետք է նշել, որ դա իր համար լավ հետևանքներ չի ունենա»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով առաջկցում է Իրանի անջատողական ուժերին
Թուրքիայի փոխվարչապետ. Անկարան՝ ընդդեմ Իրանի, ամեն քայլի պատրաստ է