Իրանական կայք. Ադրբեջանական ԶԼՄ-ներն այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները
Ադրբեջանական ԶԼՄ-ները Պարսից ծոցի փոխարեն օգտագործում են «Արաբական ծոց» տեղանունը:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, («Էքսպրեսս», «Բաքու խաբար» օրաթերթեր, «ԱՊԱ» լրատվական գործակալություն) լուսաբանելով ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության մասին հայտնած տեսակետը, Պարսից ծոց-ն անվանել են «Արաբական ծոց»:
«Ադրբեջանական ԶԼՄ-ները հակաիրանական քարոզչությունից զատ, այժմ էլ խեղաթյուրում են Իրանի աշխարհագրական տեղանունները»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում աշխարհագրական այդ տեղանունը նշվում է որպես Պարսից ծոց, սակայն այդ տարածաշրջանի արաբական երկրները` Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Օմանը, Քաթարը և Բահրեյնը, ինչպես նաև համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ այն անվանում են «Արաբական ծոց», ինչն էլ հարուցում է Իրանի իշխանությունների դժգոհությունը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում
Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
Իրանական կայք. Ադրբեջանցիները տարիներ ի վեր ծրագրված կերպով խեղաթյուրել են պատմությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում