Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում համալրվել են նոր ռազմակայանով
Իրանի ԶՈւ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում համալրվել են նոր ռազմակայանով:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ալի Ջաաֆարիի մասնակցությամբ տեղի է ունեցել ԻՀՊԿ ռազմածովային ուժերի Պարսից ծոցի 5-րդ ռազմակայանի բացման պաշտոնական արարողությունը:
ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Ալի Ջաաֆարին, ընդգծելով վերոնշյալ ռազմակայանի կարևորությունը, նշել է, որ Պարսից ծոցի այդ շրջանը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ոլորտի ամենազգայուն և ռազմավարական նշանակություն ունեցող շրջանն է:
Նշենք, որ «Իմամ Մոհմամմադ Բաղեր» անունը կրող ԻՀՊԿ նոր ռազմակայանը վերահսկելու է Ղեշմ կզղզուց մինչև Քիշ կղզու արևմտյան հատվածն ընկած տարածքը, որի մեջ ընդգրկված են նաև երեք՝ Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք և Աբու Մուսա կղզիները, որոնց պատկանելիության շուրջ Իրանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները որոշակի տարաձայնություններ ունեն:
Հիշեցնենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, վերջերս անդրադառնալով ԱՄԷ-ի կողմից Պարսից ծոցում գտնվող երեք կզիների (Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք և Աբու Մուսա) կղզիների առնչությամբ արած հայտարարությանը, մասնավորապես նշել էր. «Եթե ԱՄԷ-ն Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ շարունակի ներկայացնել անհիմն պահանջներ, ապա Թեհրանն Աբու Դաբիի հետ կամ կնվազեցնի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կամ ընդհանրապես կխզի դրանք»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ԱԳՆ-ն սպառնում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ խզել դիվանագիտական հարաբերությունները
Իրանի հարավում գտնվող երեք կզիները կընդգրկվեն նոր կազմավորվող Պարսից ծոց նահանգում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում