Երևանում դռնփակ ընթանում են Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունները
Նոյեմբերի 12-ից Երևանում ընթանում են Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցում են Ռուսաստանի «Единая Россия» կուսակցության, Ուկրաինայի «Партия регионов» կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական «Нур Отан» կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները:
Քիչ առաջ քաղաքական քննարկումների բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Այս պահին քննարկումներն ընթանում են դռնփակ, ավելի ուշ քննարկումների մասնակիցները հանդես կգան համատեղ ասուլիսով:
Նշենք, որ դիտորդի կարգավիճակով քննարկմանը մասնակցելու են նաև ԼՂՀ «Ազատ հայրենիք» կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպաններ: