Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Երևանի և Լիոնի միջև ձևավորված և արդեն որոշակի պատմություն ունեցող արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով այս ձևաչափով հայ֊-ֆրանսիական գործընկերային կապերը: Այդ տեսանկյունից կարևորվել է երկու քաղաքապետարանների ներկայացուցիչների պարբերական դարձած փոխայցելությունների ավանդույթը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժերար Կոլոմբին այն շարունակական հետաքրքրության համար, որ նա ցուցաբերում է Հայաստանի և հայությանը հուզող հարցերի նկատմամբ, ինչպես նաև բազմակողմ աջակցության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սենատոր Կոլոմբի անուրանալի ներդրման ու Երևան-Լիոն հարաբերությունների ձևավորման գործում ունեցած ավանդի համար: Հանրապետության նախագահը համոզվածություն է հայտնել, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակի ամրապնդվել նաև ի շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների գործընկերության ու բարեկամության:
Հանդիպման ավարտին Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին