Հավաքվել են արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրությունները. Ընդդիմության հաջողությունը խորհրդարանում
Մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է արագընթաց կարգով հասարակական և քաղաքական ուժերի մասնակցությամբ և կարող ուժերչի ներգրավմամբ մշակել երկրի սոցիալ տնտեսական և կայուն զարգացման նոր ռազմավարություն:
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությանը առաջին անգամ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու համար: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հավաքվել է 45 ստորագրություն, որին մանսակցել են ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան», Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունների անդամներ:
«Ես սա շատ դրական եմ գնահատում, որովհետև մենք կարողացանք հավաքել անհրաժեշտ ստորագրությունները», -նկատեց Լևոն Զուրաբյանը:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը տեղեկացրել էր, որ եթե ստորագրությունները հավաքվեն, ապա նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին կհրավիրի արտահերթ նիստ` քննարկելու «Ընտրական օրենսգրքում», «Բնակության պետական ռեգիստրի» մասին օրենքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը: ՀԱԿ խմբակցության ղեկավար նաև տեղեկացրել էր, որ փաթեթը, որն արդեն շրջանառության մեջ է դրված, քննարկվել է խորհրդարանական չորս խմբակցությունների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա