Դամասկոսում կայացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը
Կայացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Իրանի Մեջլիսի նախագահի հանդիպումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահն ու ԻԻՀ Մեջլիսի նախագահը քննարկել են տարածաշրջանային կարևոր խնդիրներին առնչվող հարցեր: Ալի Լարիջանին Իրանի աջակցությունն է հայտնել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո Ալի Լարիջանին մեկնել Լիբանան:
Նշենք, որ ԻԻՀ Մեջլիսի նախագահը տարածաշրջանային այցի շրջանակներում կմեկնի նաև Թուրքիա: