Իրանցի խորհրդարանական. Լարիջանին Էրդողանին փորձել է հասկացնել, որ Անկարան սխալ ճանապարհով է գնում
ԻԻՀ Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետին փորձել հասկացնել, որ Անկարան սխալ ճանապարհով է գնում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի՝ Սիրիա, Լիբանան և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցին, մասնավորապես նշել է. «Իրանի Մեջլիսի նախագահը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նպատակ է ունեցել թուրք պաշտոնյաներին հասկացնել, որ Սիրիայի հարցում նրանք սխալ քաղաքականություն են վարում:
Բացի այդ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգի տեղակայման, ինչպես նաև Անկարայի՝ Սիրիայի ընդդիմադիրներին աջակցելու առնչությամբ ևս Ալի Լարիջանին Էրդողանին լուրջ նախազգուշացրել է»:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահը, անդրադառնալով ԻԻՀ Մեջլիսի նախագահի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպմանը, նշել է. «Պարոն Ասադը շեշտել է, որ իր ընդդիմադիրները պետք է իրենց անհամաձայնությունը արտահայտեն քաղաքական ամբիոններից, այլ ոչ թե տանկերի միջոցով»:
Նախորդող տեղեկատվություն՝
Դամասկոսում կայացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը
«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն
Իրանական կայք. Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հարյուրապատկել է լարվածությունը
ԻԻՀ Մեջլիսի նախագահը մեկնել է Թուրքիա. Իրանը դեմ է թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայմանը