Իրանցի պաշտոնյա. Հայաստանը հարմար շուկա է Արևելյան Ազարբայջանի համար
Հայաստանը հարմար շուկա է Արևելյան Ազարբայջանի գյուղատնտեսական արտադրանքի համար:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի (Արևելյան Ատրպատական) նահանգի գյուղատնտեսության կազմակերպության նախագահ Մասուդ Մոհամմադիանը:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը, նշել է, որ ԻԻՀ Արևելյան Ազարբայջան նահանգի և ՀՀ Արմավիրի մարզի միջև հակակարկտային կայաններ ձեռք գնելու մասին պայմանագիր է ստորագրվել:
Մասուդ Մոհամմադիանը նշել է, որ Իրանի և Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում բարենպաստ միջավայր կա ներդրումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ օրերս ԻԻՀ Արևելյան Ազարբայջանի (Արևելյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Ալի Ռեզա Բեյգին Թավրիզում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի Արևելյան Ազարբայջան նահանգի և Հայաստանի Արմավիրի մարզի միջև համագործակցության հեռանկարներին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով Արմավիրի մարզում գյուղատնտեսության ոլորտում առկա հնարավորությունները և Արևելյան Ազարբայջանի գիտատեխնիկական բազան՝ շահագրգռված ենք մեր ներդրումներն ուղղել Հայաստան և գյուղատնտեսության ոլորտում ընդլայնել երկկողմ համագործակցությունը»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան