«Սանդի թայմզ».Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից նախահարձակ կլինի
Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից կանխարգելիչ հարձակում կգործի:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը՝ հղում կատարելով բրիտանական «Սանդի թայմզ» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իսրայելի «Նեգև» անապատում տեղակայված ամերիկյան ռադարային համակարգերը մինչև 1600 կմ հեռավորության վրա ունակ են հայտնաբերել իրանական հրթիռների ռազմաբազաները և դրանց մասին տեղեկությունը 13 րոպեի ընթացքում փոխանցել Ադրբեջանում տեղակայված իսրայելական ՀՕՊ համակարգերին, որպեսզի մինչև իրանական հրթիռների արձակվելը Ադրբեջանի տարածքից կանխարգելիչ հարձակում կատարվի:
Իրանական աղբյուրը հավելում է, որ բացի վերոնշյալից, իրանական հրթիռների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի ստանալ նաև Ադրբեջանում տեղակայված իսրայելական անօդաչու ինքնաթիռների միջոցով:
Հիշեցնենք, որ վերջերս իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը, հղում կատարելով «Գլոբալ Փոսթ» պարբերականին գրել էր. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ընթացիկ տարվա սկզբին 1,6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի վաճառքի շուրջ (անօդաչու ինքնաթիռներ) ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Իրանում կարծում են, որ Իսրայելն Իրանի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների դեպքում ռազմական ինքնաթիռները վառելիքով լիցքավորելու համար կօգտագործի Ադրբեջանի տարածքը»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Արդյո ՞ք Ադրբեջանի տարածքից Իրանի վրա ռազմական հարձակում կլինի
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի
Սաֆար Աբիև. Փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան