Իրանի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարք են որսացել
Իրանի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարք են որսացել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
ԻՀՊԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Պարսից ծոցի տարածքում ամերիկյան անօդաչու սարքը տեղեկատվություն հավաքելու ընթացքում, հատելով Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից իջեցվել և այժմ գտնվում է նրանց տրամադրության ներքո»:
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին նշել է, որ ամերկյան անօդաչու սարքը պատկանում է «ScanEagle» մոդելին, որը սովորաբար թռչում է մեծ նավերի վրայով:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբեր ամսին Պենտագոնը հայտարարեց, որ իրանական կործանիչները Պարսից ծոցի շրջանում կրակ են բացել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այդ առնչությամբ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին, արձագանքելով Պենտագոնի այն հայտարարությանը, մասնավորապես նշեց. «Իրանի Իլամական Հանրապետության ցամաքային, օդային և ջրային տարածքների նկատմամբ կատարված որևէ հարձակում կարժանանա երկրի պաշտպանների կտրուկ պատասխանին, այնպես, որ յուրաքանչյուր օտար ինքնաթիռ, որը կհատի մեր երկրի օդային սահմանը, համապատասխան արձագանքի կարժանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան