Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը դատապարտում է «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հակաիրանական գործունեությունը:
Այդ մասին նշված է Ադրբեջանում Իրանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես նշվում է. «Ադրբեջանում հերթական անգամ գումարվում է հակաիրանական, անջատողական քաղաքականություն որդեգրած, այսպես կոչված, «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ)» նիստը, որը ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը:
Իրանի դեսպանությունը, դատապարտելով ԱՀԿ-ի հակաիրանական խմբավորման ազատ գործունեությունը, սպասում է, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը ևս զգայնություն ցուցաբերի այդ գործընթացների նկատմամբ»:
Նշենք, որ ադրբեջանական «կոնտակտ.ազ» կայքի հաղորդմամբ՝ օրերս Բաքվում հրավիրված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հերթական նիստի ընթացքում ԱՀԿ նախագահ, Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, խոսելով թյուրքախոս իրանցիների մասին, մասնավորապես նշել էր. «Ցավոք Հարավային Ադրբեջանում, այսինքն՝ Իրանական Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, սոցիալական և քաղաքական իրավունքների վերաբերյալ Հյուսիսային Ադրբեջանում, այսինքն Ադրբեջանի Հանրապետությունում, գրքեր չեն հրապարակվում: Պաշտոնական Բաքուն խուճապային վախ ունի Թեհրանի ռեժիմի հանդեպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման հարցը միջազգային ատյաններում չի բարձրաձայնում»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական հեռուստաալիք. «Պանթյուրքիստ մարդասպան Ալիևը նույնիսկ ազարի չէ, նա ազարիական մշակույթի թշնամին է»
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին
ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել
Իրանական կայք. Ադրբեջանցի պատգամավորը ջանում է Իրանում էթնիկական լարվածություն առաջացնել
Ադրբեջանում Իրանի հյուսիսային նահանգները մասնատելու նպատակով նոր կառույց է ստեղծվում
Իրանցի պատգամավոր. Պատմական պայմանագրերի վերանայման դեպքում Ադրբեջանի տարածքը կմիանա Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան