Քաղաքական 15:33 07/12/2012

Նամակ` ԱԺ Էթիկայի հանձնաժողովին. Քննության առնել Մ. Մելքումյանի ձեռնարկատիրական գործունեության փաստը

«Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն նամակ է հղել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննության առնել ԱԺ պատգամավորներից մեկի` Միքայել Մելքումյանի աղմկահարույց հոլովակում բացահայտված փաստերը:

Հիշեցնենք, որ Panorama.am-ն անդրադարձել էր այս պատգամավորի` բուհի իր աշխատասենյակում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստին:

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի անվան շուրջ վերջերս առաջացած աղմուկը չի կարող չանհանգստացնել մեր երկրում օրինականության և արդարության հաստատման համար պայքարող քաղաքացիներին: Միայն այն փաստը, որ ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈւՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր կատարել, արդեն իսկ մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում»,-ասված է «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի, Մ.Մելքումյանի պարագայում սա կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջինս այս ամենին զուգահեռ նաև առանց ամաչելու կեղծ փաստեր է ներկայացնում հանրությանն ինչպես իր ունեցվածքի, այնպես էլ գործունեության վերաբերյալ: Առանձին հարցեր են առաջացնում նաև սույն անձի գույքի ծագումնաբանության առնչությամբ:

«Հաշվի առնելով այս գործի կարևորությունն ու մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը` «Ռազմավարական մշակումների կենտրոն» Հ/Կ-ը, խորհրդակցելով մի շարք փորձառու իրավաբանների և քաղաքացիական ակտիվիստների հետ, որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը»:

Հանձնաժողովին ուղղված կազմակերպության նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Օրեր առաջ համացանցում հայտվեց տեսանյութ, ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգևորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ և ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել ևս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ: Իսկ այդ դեպքում անգամ վաղեմություն չի գործում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքից։

Ձեռնարկատիրական գործունեության բուն սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում, որի համաձայն. ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիuկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք oգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ uտանալն է։

Ինչևէ, այժմ անդրադառնանք բուն ձեռնարկատիրության փաստին։ Իհարկե, կարելի է խուսանավել՝ ասելով, որ այդ տարածքները ուրիշ անձանց, օրինակ, մոր անունով են, հետևաբար մայրն է սեփականատերը, սակայն կարծում ենք, որ հարցը պետք է դիտարկվի ոչ թե իրավական տեխնիկայի նեղ մեկնաբանումների տեսանկյունից, այլ հարցին պետք է տրվի բովանդակային իրավական գնահատական, իրավական մեկնաբանություն։ Տեսանյութում պատգամավորն ինքն է բացահայտում, որ անձամբ է այդ տարածքները վարձով տալիս և դրանք իրենն են։ Այսինքն, ուղղակի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում։
Եթե իրենը չեն, ու բացարձակ իր հետ չկապված ուրիշ անձի սեփականության հետ կապված է բանակցություններ վարում, ապա դա շարքային խարդախություն է կամ էլ խարդախության փորձ։

Շարքային մահկանացուի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ 188-րդ հոդվածով` ապօրինի ձեռնարկատիրություն։ Կարծում ենք, որ այն կիրառելի է նաև պատգամավորի նկատմամբ։ Եթե պարոն Մելքումյանը պնդում է, որ տարածքները իրենը չեն, ինքը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, և խարդախ էլ չի, ապա, դատելով իր բացատրություններից, զբաղվում է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ, բրոքերությամբ, որը ծառայությունների մատուցման ինքնուրույն գործունեության տեսակ է և կոչվում է ռիելտորական գործունեություն։

Երկու պարագայում էլ գործ ունենք նույն` ձեռնարկատիրությամբ զբաղվելու ինստիտուտի հետ, իսկ մյուս դեպքում՝ առնվազն խարդախության փորձի։ Բոլոր դեպքերում էլ, կամ գոնե առաջին երկուսում ակնհայտ է դառնում, որ բացահայտորեն խախտված է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի պահանջները, իսկ խարդախության պարագայում քրեական օրենսգրքի։

ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.

Պատգամավորի էթիկայի կանոններն են`
ա) հարգել oրենքը և ենթարկվել oրենքին.
բ) հարգել հանրության բարոյական նորմերը.
գ) պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիuտերի անցկացման կարգը.
դ) իր լիազորություններն իրականացնելիu չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.
ե) չoգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.
զ) իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը.
է) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիu դրuևորել պատգամավորին վայել վարքագիծ.
ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոuների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մաuնակիցների, ինչպեu նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետպատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիu։

Կանոն առաջին
ՀԱՐԳԵԼ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՕՐԵՆՔԻՆ

Նշված պատգամավորը խախտում է երկրի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ուղղակի այն թաքցնելով այլ անձանց անվան ներքո, կամ նորից ապօրինի զբաղվում է ռիելտորական գործունեությամբ։ Ի հակադրության հայտնի Բենդերի, նման վարքագծով չի հարգվում անգամ քրեական օրենսգիրքը։ Եթե զբաղվում է սոսկվարձով տալով, ապա հարց է առաջանում՝ իրականում ի՞նչ միջնորդավճար է ստանում մորից ու մյուս սեփականատերերից, և արդյոք վճարո՞ւմ են հարկերը։

Կանոն երկրորդ
ՀԱՐԳԵԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ
Դարեր ի վեր ձևավորվել են բարոյական նորմեր և թերևս դրանից ամենակարևորը, որը նաև ստացել է աստվածաշնչյան ձևակերպում դա ազնվությունն է, արդարությունը։ Իր վարքագծովնշված պատգամավորը նախկինում իհարկե գործել է բարոյական նորմերի ոտնահարումներով, իրեն վստահված պաշտոնը քողարկված ծառայեցնելով սեփական նպատակներին: Բայցի այդ, երբլրագրողի հետ զրույցում բացահայտ սուտ է խոսում, իսկ սուտը հերքվում է հենց իր կողմից, ապա ակնհայտ է դառնում, որ սույն պատգամավորը նաև բացահայտ ստախոս է։ Սա՞ է արդյոք մերհասարակության բարոյական նորմը։

Կանոն երրորդ
ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ի ՇԱՀ ԻՐԵՆ ԿԱՄ ԱՅՆ ԱՆՁԻ
Լսենք ձայնագրությունը. «Արի կտեսնես ու վստահ եմ կճանաչես ու լավ կլինի»։
Հեղինակության չարաշահման սրանից ավելի դասական օրինակ չի լինում։ Հատկապես եթե նկատի ունենանք, որ ժողինստիտուտում, սույն անձը չի փայլում իր հեղինակությամբ, ապաստացվում է, որ իր անձը կարևորում էր ոչ թե իր գիտական տիտղոսներով կամ թյուրիմացաբար իրեն վստահված ամբիոնի վարչի պաշտոնով, այլ հենց պատգամավոր լինելու հանգամանքով։

Կանոն չորրորդ ու հինգերորդ
ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
ԱՄԵՆՈՒՐ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԻՍ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՎԱՅԵԼ ՎԱՐՔԱԳԻԾ
Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են…

Էթիկայի հանձնաժողովի հարգելի անդամներ, եթե համարում եք, որ նման վարքագիծը ողջամիտ է և նպաստում է ԱԺ նկատմամբ հարգանքի և վստահության ձևավորմանը, կամ եթե բուհում«կլիենտ» ընդունելը պատգամավորին վայել է, ապա ասելիքը սպառվում է…։
Ներկայացնելով վերոգրյալը, խնդրում ենք այն սահմանված կարգով դարձնել քննարկման առարկա, իսկ հարցազրույցը կայքերում է, կարող եք ինքներդ տեսնել և գնահատել։

«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ տնօրեն
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}