Իրանի Մեջլիսը նախազգուշացնում է. Ադրբեջանական անօդաչուների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր
Ադրբեջանական անօդաչուների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր:
Այդ մասին ԻԻՀ Մեջլիսի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Էսմայիլ Քոուսարին:
Իրանցի խորհրդարանականը, արձագանքելով ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների կողմից Իրանի սահմանին հետախուզական գործողություն իրականացնելու մասին տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Իրանի զինված ուժերի կողմից Բաքվի անօրինական քայլերի նկատմամբ շուտով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և նրանց յուրաքանչյուր քայլին կտրուկ պատասխան կտրվի»:
ԻԻՀ Մեջլիսի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահը, նշելով, որ վերջին երկու տարվա ընթացքում ԻԻՀ զինված ուժերը ամերիկյան երկու անօդաչու ինքնաթիռ են վնասազերծել, հավելել է. «Մեր երկրի օդային սահմանը հատած յուրաքանչյուր անօդաչու կվնասազերծենք: Եթե Ադրբեջանը շարունակի իր գործողությունները, ապա ադրբեջանական անօդաչու ինքնաթիռների գլխին նույն փորձանքը կբերենք, ինչպես ամերիկյանի պարագայում էր»:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական «փրեսսթիվի.իռ» կայքը հաղորդել էր, որ Ադրբեջանի թալիշաբնակ Ասթարա շրջանում ամերիկյան ռադարային համակարգերի գործարկումից հետո Ադրբեջանն իսրայելցի ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված անօդաչու ինքնաթիռների միջոցով հեռախուզական գործողություններ է իրականացնում Իրանի սահմանին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանի ռազմաօդային ուժերը Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարք են որսացել
«Սանդի թայմզ».Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից նախահարձակ կլինի
Իրանական կայք. Արդյո ՞ք Ադրբեջանի տարածքից Իրանի վրա ռազմական հարձակում կլինի
Թեհրանը չի հավատում Ադրբեջանի հավաստիացումներին. Իսրայելից գնված ռազմական տեխնիկան կարող է օգտագործվել Իրանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը