Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ժամանակագրությունը 2012թ-ին. Փոխադարձ անվստահությունը պահպանվել է

Երկու հարևան շիական երկրների՝ Իրանի և Ադրբեջանի, միջև վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների համապատկերում այդ երկու երկրների հարաբերությունները, մեղմ ասած, դժվար կլինի անվանել բարիդրացիական:
Թեև պաշտոնական հանդիպումների ընթացքում երկու երկրների պաշտոնյաները հայտարարում են, թե հակված են կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, այնուամենայնիվ իրական քաղաքականության մեջ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց առկայությունը գրեթե անհնար է դարձնում կայուն հարաբերություններ հաստատելու ձգտումները:

Ադրբեջանաիսրայելական հարաբերություններ
Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածություն առաջացնող պատճառներից թերևս ամենագլխավորը՝ դա Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական հարաբերություններն են: Ըստ իրանցի փորձագետների՝ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը շուրջ 3,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է գնել, որի մեծ մասը բաժին է ընկնում իսրայելական արտադրանքին: Միայն 2012թ. Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին ստորագրված պայմանագրի արժեքը կազմել է շուրջ 1,9 միլիարդ դոլար: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Իսրայելից գնված ռազմական տեխնիկան (անօդաչու ինքնաթիռներ, հականավային «Gabriel» հրթիռներ, հակատանկային «Spike» հրթիռային համակարգեր, հակաօդային պաշտպանության, հակաբալիստիկ «Barak» հրթիռային համակարգեր, ռադարային համակարգեր) ուղղված է Հայաստանի դեմ, սակայն Իրանը գտնում է, որ դրանք հարկ եղած դեպքում օգտագործվելու են Իրանի դեմ:
Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին իրանական «փրեսսթիվի.իռ» կայքը հաղորդեց, որ Ադրբեջանի թալիշաբնակ Ասթարա շրջանում ամերիկյան ռադարային համակարգերի գործարկումից հետո Ադրբեջանն իսրայելցի ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված անօդաչու ինքնաթիռների միջոցով հեռախուզական գործողություններ է իրականացնում Իրանի սահմանին: Այդ առնչությամբ՝ առանձին հայտարարությամբ հանդես եկան թե՛ Իրանի ԱԳՆ-ն և թե՛ Մեջլիսը, որոնք նշեցին, որ եթե Ադրբեջանը շարունակի իր գործողությունները, ապա ադրբեջանական անօդաչու ինքնաթիռները նույն ճակատագրին կարժանան, ինչպես ԻԻՀ ԶՈւ կողմից Պարսից ծոցում վնասազերծվեց ամերիկյան անօդաչու ինքնաթիռը:

Իրանցի թյուրքալեզու բնակչության էթնիկական խնդիրների շահարկում
Իրանաադրբեջանական հարաբերությունների լարվածության առաջացմանը նպաստող հանգամանք է դիտվում նաև Ադրբեջանի կողմից Իրանի թյուրքախոս բնակչության (ազարիներ) էթնիկական հարցերի շահարկումը, որի միջոցով Ադրբեջանը ջանում է անջատողական տրամադրություններ ստեղծել Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգներում: Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ստեղծվել են մի շարք կառույցներ («Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես», «Ազարիների ազգային խորհուրդ»), որոնք թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում և թե՛ Իրանի հյուսիսային նահանգներում հաճախակի կազմակերպում են հակաիրանական ուղղվածությամբ տարատեսակ միջոցառումներ:
Դեկտեմբերին Բաքվում հրավիրված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հերթական նիստի ընթացքում ԱՀԿ նախագահ, Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, խոսելով թյուրքախոս իրանցիների մասին, մասնավորապես նշել էր. «Ցավոք Հարավային Ադրբեջանում, այսինքն՝ Իրանական Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, սոցիալական և քաղաքական իրավունքների վերաբերյալ Հյուսիսային Ադրբեջանում, այսինքն` Ադրբեջանի Հանրապետությունում, գրքեր չեն հրապարակվում: Պաշտոնական Բաքուն խուճապային վախ ունի Թեհրանի ռեժիմի հանդեպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման հարցը միջազգային ատյաններում չի բարձրաձայնում»:
Այդ առնչությամբ՝ Ադրբեջանում ԻԻՀ դեսպանությունը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Ադրբեջանում հերթական անգամ գումարվում է հակաիրանական, անջատողական քաղաքականություն որդեգրած, այսպես կոչված, «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ)» նիստը, որը ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Իրանի դեսպանությունը, դատապարտելով ԱՀԿ-ի հակաիրանական խմբավորման ազատ գործունեությունը, սպասում է, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը ևս զգայնություն ցուցաբերի այդ գործընթացների նկատմամբ»:

Պատմական և մշակութային արժեքների շուրջ տարաձայնություններ
Պատմական հարցերի շուրջ ևս լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և Բաքվի հարաբերություններում: Ադրբեջանի դպրոցական դասագրքերում, քարտեզներում Իրանի հյուսիսային մի շարք նահանգներ (շուրջ 400 հազար քառակուսի կմ) ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները հանդես եկան մի նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան:
Ինչ վերաբերում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանը, ապա Իրանի թե՛ պաշտոնական և թե՛ գիտական շրջանակաները համարում են, որ մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել և որ այդ երկիրը ստեղծվել է իրանական պատմական Արան և Շիրվան տարածքների վրա: (Այդ մասին 2012թ. փետրվարի 24-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ արդեն նախկին դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը:)
Բացի տարածքային պահանջներ ներկայացնելուց՝ Ադրբեջանը սեփականացնում է նաև իրանցի մեծանուն բանաստեղծներին, պատմական դեմքերին և Իրանի մշակութային արժեքները: Ադրբեջանն Իրանի գրականության մեծագույն դասականներից մեկին՝ Նիզամի Գյանջավիին, ներկայացնում է որպես ադրբեջանական: Չինաստանում Ադրբեջանի դեսպանության ջանքերով Գյանջավիի արձանն առաջիկայում կկանգնեցվի Պեկինի այգիներից մեկում, իսկ ավելի վաղ պարսկալեզու բանաստեղծի արձանը կանգնեցվել էր Հռոմում: Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
Բացի այդ, վերջերս իրանական թառը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է որպես ադրբեջանական երաժշտական գործիք: Այդ առնչությամբ՝ իրանցի երաժշտագետ Բեհրուզ Վեջդանին, վկայակոչելով թառի վերաբերյալ դեռևս Աքեմենյան Կյուրոս Մեծ թագավորի ժամանակաշրջանից պահպանված արձանագրությունները, նշել էր, որ Ադրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը, Իրանը թառ ուներ:

Պատմական, մշակութային, ինչպես նաև իրանցի թյուրքախոս բնակչության էթնիկական խնդիրների շուրջ Ադրբեջանի և Իրանի միջև առկա փոխադարձ մեղադրանքներից զատ, գոյություն ունեն նաև մի շարք այլ գործոններ, որոնք երկու երկրների հարաբերությունների լարվածության առիթ են հանդիսանում:
Մասնավորապես` իրանական կողմն Ադրբեջանին մեղադրում է հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» և «Փեժակ» ահաբեկչական խմբավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու համար. Ըստ իրանական մամուլի` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման և «Մոսադի» գործակալների հետ: Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ այդ երկրում կտեղակայվեն հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման շուրջ 2000 անդամ, որոնք Ադրբեջանում ռազմական պատրաստվածության դասընթացներ (հետախուզական և ահաբեկչական գործողություններ) անցնելուց հետո հարկ եղած դեպքում պետք է անցնեն իրանական տարածք:

Սահմանային միջադեպեր
Իրանի և Ադրբեջանի սահմանում հաճախակի տեղի ունեցող զինված միջադեպերը ևս երկկողմ հարաբերությունների լարվածության առիթ են հանդիսանում: 2010-2012թթ. իրանաադրբեջանական սահմանին տեղի են ունեցել հետևյալ զինված միջադեպերը:
2010թ. մայիսի 31-ին ադրբեջանցի սահմանապահները սպանել էին 52-ամյա Իրանի քաղաքացու, ով փորձել էր ձկնորսություն կատարելու նպատակով անցնել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի միջև գտնվող սահմանային գետը:
2011թ. ապրիլին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի Յարդիմլի շրջանի բնակիչ Ջաաֆար Ջաաֆարովը, ով փորձել էր անցնել Իրանի տարածք:
2011թ. հոկտեմբերի 19-ին սահմանային Արանլի գյուղի շրջակայքում Ադրբեջանա-իրանական սահմանն անցնելու ժամանակ Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ տեղի ունեցած զինված բախման արդյունքում զոհվել էր Իրանի սահմանապահ ծառայության 20-ամյա զինծառայող Աքբար Հասանփուրը:
2012թ. օգոստոսի 17-ին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի տարածքից ներթափանցած զինված խմբավորման միջև ևս տեղի էր ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր:
2012թ.հոկտեմբերի 28-ին իրանաադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահների և Իրանից Ադրբեջան մուտք գործած անձանց միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում 1989թ. ծնված ԻԻՀ Արդեբիլ նահանգի Փարսաբադ շրջանի բնակիչ Ալի Ղորբանվանդը սպանվեց:

Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ նշենք, որ դեկտեմբերի 6-ին Բաքվում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահ Ֆերեյդուն Նաբիևի հետ հանդիպման ժամանակ, մատնանշելով Իրանի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի միակողմանի վերացման փաստը, պահանջել էր, որպեսզի Ադրբեջանում ապրող իրանցի ուսանողների, զբոսաշրջիկների և գործարարների՝ ելումուտի հետ կապված խնդիրները վերացվեն:
Իրանի դեսպանի՝ Ադրբեջանի միգրացիոն կազմակերպության նախագահի հետ հանդիպումից օրեր անց Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակցին արտաքսեցին երկրից, իսկ արդեն դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի Մեջլիսը չեղյալ հայտարարեց 2006թ. Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրված հեշտացրած կարգով երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի մասին համաձայնագիրը, համաձայն որի՝ երկու երկրների սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները (մինչև 45 կմ շառավիղով տարածքներում) կարող են ազատորեն տեղաշարժվել:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն, անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին, նշել է. «Ադրբեջանն այդ քայլով ցույց տվեց, որ Իրանից վախենում է: Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը նպատակ ունի Իսրայելի և Պաղեստինի պես, Իրանի հետ սահմանին ևս պատ կառուցել»:

Հարկ է նշել, որ Իրանը 2010թ-ին Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը, ինչը ևս անկնկալում է Ադրբեջանից: Սակայն պաշտոնական Բաքուն առայժմ խուսափում է վիզային ռեժիմի վերացման առնչությամբ Իրանի հետ բանակցություններ վարել: Այդ առնչությամբ՝ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ վերացնի վիզային ռեժիմը, իսկ Իրանի հետ ոչ, ապա վերջինս Ադրբեջանին կարգելի իր տարածով կապ հաստատել Նախիջևանի հետ: (Ավելի քան 20 տարի է, ինչ Ադրբեջանը Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատում Իրանի տարածքով):

Ադրբեջանում գործող Իրանի ներկայացուցչությունների գործունեության հետ կապված խնդիրները ևս իրենց բացասական ազդեցությունն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա: Ըստ իրանական «արաննյուզ.իռ» կայքի՝ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակույթի կենտրոնի աշխատակիցներից ոչ մեկին մուտքի արտոնագիր չի տրամադրելու: Այդ տրամաբանությամբ՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աշխատակիցը արտաքսվեց Ադրբեջանից: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում նա թվով վեցերորդ իրանցի դիվանագետն էր, որ վտարվեց Ադրբեջանից:
Շարունակելով Ադրբեջանի տարածքում հակաիրանական գործունեություն ծավալող ահաբեկչական խմբավորումների գործունեության թեման` նկատենք, որ Իրանը գտնում է, որ վերջին շրջանում իրանցի գիտնականներին նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ տարաձայնություններ
Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների առնչությամբ ևս որոշակի անհամաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և Բաքվի դիրքորոշումներում: Իրանն առաջարկում է Կասպից ծովը բաժանել 5 հավասար մասի՝ պնդելով, որ մինչև իր շահերը ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի: Բացի այդ, Թեհրանն Ադրբեջանին մեղադրում է նավթի արդյունահանման հետևանքով Կասպից ծովն աղտոտելու և շրջակա միջավայրի պահպանության խնդիրներն անուշադրության մատնելու մեջ:
Նկատենք, որ Ադրբեջանը, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը հարցը շահարկելուց բացի, իր անհամաձայնությունն է հայտնում Իրանի՝ Արաքսից դեպի Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու նախագծի առնչությամբ: Այդ առթիվ, վերջերս ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:

Տեղեկատվական ոլորտի խնդիրներ
Թեհրանի և Բաքվի միջև լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն նաև տեղեկատավական ոլորտում: Երկու երկրները հաճախ են միմյանց երկրների ԶԼՄ-ներին մեղադրում երկրների ներքին գործերին միջամտելու գործում: Գրեթե ամեն օր Ադրբեջանի պետական և մասնավոր լրատվամիջոցների կողմից հակաիրանական հաղորդումներ են հրապարակվում:
Հաջորդ գործոնը, որը զայրացնում է Իրանին, դա այն է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերը երկրում գործող կրոնական գործիչների գործունեությունը սահմանափակելու նպատակով վերջիններիս մեղադրում են Իրանի հետ համագործակցության մեջ, և որոնցից շատերը ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում: Ավելին, Ադրբեջանը կրոնական ոլորտում Իրանի ունեցած ազդեցությունը թուլացնելու նպատակով Իրանում հոգևոր կրթություն ստացած ադրբեջանցի հոգևորականներին արգելվում է մզկիթներում քարոզել:

Քաղաքական հարաբերություններ
Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերություններին, ապա նշենք, որ այդ ոլորտում երկկողմ շփումները պասիվ են: Ս.թ. նոյեմբերին հերթական անգամ անորոշ ժամանակով հետաձգվեց Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Էրզրումում: Նշենք, որ 2011թ. ապրիլին Ուրմիայում և 2012թ. մարտին Նախիջևանում Իրան-Թուրքիա-Ադրբեջան առաջին և երկրորդ եռակողմ հանդիպումները ևս տեղի էին ունեցել մի քանի անգամ հետաձգվելուց հետո:

Թեև Ադրբեջանում Իրանի նորանշանակ դեսպան Մոհսեն Փաք Այինը (2012թ. հոկտեմբերի 10) պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրում իրանաադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու գործում, սակայն պաշտոնական Բաքվի՝ Իրանի հետ «բարիդրացիական» հարաբերություններ կերտելու հայտարարություններն ու գործողությունները միանգամայն տարբերվում են: Ուստի, դատելով 2011 և 2012թթ. երկու երկրների՝ միմյանց նկատմամբ ունեցած փոխադարձ անվստահությունից, կարելի է ենթադրել, որ 2013թ. ևս Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկալ լարվածությունը կպահպանվի:

Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}